Karevorinfo  Իրադարձություններ  166

Թեհրանը պատրաստ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ հրադադար հաստատելու և կողմերի միջև երկխոսություն սկսելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

17:15 կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.
Թեհրանը պատրաստ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ հրադադար հաստատելու և կողմերի միջև երկխոսություն սկսելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Թեհրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու բանակցային գործընթաց սկսել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

«Թեհրանը կողմերին զսպվածության, ինչպես նաև անհապաղ հրադադարի և երկու երկրների միջև բանակցություններ սկսելու կոչ է անում»,- ասել է նա։

Դիվանագետը նաև նշել է, որ Իրանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների կապակցությամբ և «ուշադիր հետևում է դրանց»։

Նա նշել է, որ «Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է Թեհրանի պատրաստակամությունը՝ օգտագործել բոլոր հնարավորությունները՝ հրադադար հաստատելու և կողմերի միջև երկխոսություն սկսելու նպատակով»։