Karevorinfo  Իրադարձություններ  133

Արցախում քաղաքացիական անձանց շրջանում տասնյակ վիրավորներ և 2 զոհ կա․ Վահրամ Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

15:50 կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.
Արցախում քաղաքացիական անձանց շրջանում տասնյակ վիրավորներ և 2 զոհ կա․ Վահրամ Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բացի սահմանային հատվածներից Ադրբեջանը թիրախավորել է Արցախի խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշի քաղաքը։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը։

«Ցավոք սրտի, քաղաքացիական անձանց շրջանում ունենք տասնյակ վիրավորներ և արդեն հաստատված 2 զոհ․ տատ և թոռ` Մարտունի քաղաքից, թոռնիկը 9 տարեկան աղջնակ է: Այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ կրակ վարել շփման գծի ամբողջ երկայնքով»,- մասնավորապես նշեց Պողոսյանը։

Վերջինս ընդգծեց, որ հակառակորդի տարածած այն տեղեկատվությունը, որ մի քանի բնակավայրեր են կարողացել գրավել, չի համապատասխանում իրականությանը։

«Ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է։ Բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որպեսզի այս իրավիճակը կարողանանք պատվով հաղթահարել, և համոզված եմ՝ հաղթահարելու ենք։ Այս պահի դրությամբ արդեն բազմաթիվ զանգեր ունենք ինչպես ՀՀ-ից, այնպես էլ Սփյուռքի գաղթօջախներից։ Բոլորին կոչ ենք անում համազգային մոբիլիզացիա իրականացնել, որպեսզի կարողանանք ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ հաղթանակով դուրս գալ այս իրավիճակից»,- նշեց Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։