Karevorinfo  Իրադարձություններ  145

Լավրովը Չավուշօղլուի հետ շփման գծում տիրող իրավիճակն է քննարկել

15:20 կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.
Լավրովը Չավուշօղլուի հետ շփման գծում տիրող իրավիճակն է քննարկել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են շուտափույթ հրադադարի ու իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Սերգեյ Լավրովը ինտենսիվ կապ է պահպանում կողմերի հետ ԼՂ իրավիճակի հետ կապված՝ կոչ անելով դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել։