Karevorinfo  Իրադարձություններ  486

«ՔՊ-ում ժողովրդավարության դեֆիցիտ կա». պատգամավորները նախընտրում են հրաժարվել մանդատներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:25 ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
«ՔՊ-ում ժողովրդավարության դեֆիցիտ կա». պատգամավորները նախընտրում են հրաժարվել մանդատներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Յոթերորդ գումարման Ազգային ժողովի գործունեությունից ընդամենը մեկուկես տարի անց իշխանական «Իմ քայլը» խմբակցության չորս պատգամավոր արդեն հրաժարվել է պատգամավորական մանդատից: Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախագահին մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել Գայանե Աբրահամյանը:

Տեղեկությունների համաձայն՝ Գայանե Աբրահամյանն անհամաձայնություն է ունեցել Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորների հարցում: Մասնավորապես, նա դեմ է եղել Երվանդ Խունդկարյանի ընտրությանը:

Հիշեցնենք՝ Խունդկարյանի կայացրած վճիռների պատճառով հետագայում ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետությանը տարբեր գործերով պարտավորեցրել է 300 հազար եվրո վճարել տուժած քաղաքացիներին:

Ի դեպ, սեպտեմբերի 18-ին՝ Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնն ստանձնելուն զուգահեռ, պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում նկար էր հրապարակել և գրել. «Նկար այս օրերի ծանր ու հակասական մտորումներիս մասին։ Նկարն ավելի քան խոսուն է, իսկ մնացյալի մասին` առաջիկայում»:

Ավելի ուշ Գայանե Աբրահամյանն անդրադարձավ իր հրաժարականին և ակնարկեց, որ եղել են քաղաքական որոշումներ, որոնց հետ համամիտ չի եղել, թե հատկապես որ հարցերի շուրջ է անհամաձայնություն եղել, պատգամավորը չի մանրամասնել:

Սեպտեմբերի 9-ին արդեն «Իմ քայլից» հեռանալու մասին հայտնեց Արսեն Ջուլֆալակյանը: Պատճառը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանի հետ ունեցած տարաձայնություններն էին: Պատգամավորը հայտնել էր Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների մասին: Ըստ Ջուլֆալակյանի՝ նախարարի ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարումն անարդյունավետ է և միտված չէ ոլորտներում առկա խնդիրների լուծմանն ու զարգացմանը:

Մեկ տարի առաջ պատգամավորական մանդատից հրաժարվեց նաև Էդգար Առաքելյանը: Նա որպես հիմնավորում ներկայացրել էր, թե քաղաքականությամբ զբաղվելու համար չունի անհրաժեշտ որակներ: Սակայն իշխանական կուլիսներում քննարկվում էր այն վարկածը, որ Էդգար Առաքելյանը կտրուկ դեմ է եղել Ամուլսարի հանքի շահագործմանը, ինչի համար էլ հրաժարվել է մանդատից:

Վերջերս մանդատից հրաժարվեց նաև ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանը: Նա այսօրվանից զբաղեցնում է ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնը՝ նախարար նշանակվելու հեռանկարով:

Խոսվում է նաև, որ մանդատը կարող է վայր դնել նաև Վահագն Թևոսյանը: Տեղեկությունների համաձայն՝ նա աշխատանքի է անցնելու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում:

Մամուլը պարբերաբար գրում է, որ առաջիկայում, քաղաքական որոշման արդյունքում, մանդատներից զրկվելու են նաև Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը, Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը և Լուսինե Բադալյանը:

Թագուհի Թովմասյանին և Սոֆյա Հովսեփյանին որպես մանդատից զրկելու պատճառ հիմնականում շրջանառվում է թիմից տարբերվող կարծիք հայտնելը:

«Իմ քայլը» խմբակցությունն այս տեղեկությունները համառորեն հերքում է:

Օրերս «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չէր հերքել, որ տարբեր պատգամավորների հետ մանդատը վայր դնելու հարցով քննարկումներ են եղել:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն արձանագրում է իշխող ՔՊ-ում և «Իմ քայլում» ժողովրդավարության և բազմակարծության պակաս կա: Սա այն արժեհամակարգի դեֆիցիտն էր, որը հանգեցրեց թավշյա հեղափոխության: Արթուր Սաքունցն ասում է՝ պետք է հասկանալ, թե որոնք են այն գործոնները, որոնք իշխող թիմում հանգեցնում են ներքին ժողովրդավարության դեֆիցիտի:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը իմքայլականների մանդատից հրաժարվելու պատճառ նշում է այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հանդուրժում երկրորդ կարծիք: Ըստ նրա՝ կամ պետք է անվերապահ կիսել թիմի կարծիքը, կամ զրկվել մանդատից:

ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն` «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»:

Իշխանական պատգամավոր, ՔՊ կուսակցության հիմնադիրներից Արման Բոշյանը համակարծիք չէ իշխող ուժին ուղղված մեղադրանքների հետ: Նա պնդում է, որ մանդատից հրաժարվելու գործընթացները վկայում են խմբակցությունում առկա ժողովրդավարության մասին: Դիտարկմանը, թե ներկուսակցական ժողովրդավարությունը պետք է դրսևորվի ինչ-որ նախագծերին դեմ քվեարկելով կամ քննադատական ելույթով, այլ ոչ թե մանդատները վայր դնելով, իշխանական պատգամավորն ակնարկեց՝ քաղաքացին իր քվեն խմբակցությանն է տվել:

Ի հակառակ հրապարակավ բանավեճերի՝ Արման Բոշյանը հավաստիացնում է, որ թեժ մթնոլորտում են անցնում խմբակցության նիստերը: Նա համակարծիք չէ պնդումներին, թե ՔՊ-ն մեկ անձի կուսակցություն է: Սակայն, պետք է փաստենք, որ մինչ այս, ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ ՔՊ-ի իշխանության օրոք չի եղել նախադեպ, երբ որևէ պաշտոնյա կհամարձակվի դեմ գնալ քաղաքական լիդերին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան