Karevorinfo  Իրադարձություններ  232

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենը  վարակվել է կորոնավիրուսով

17:40 ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենը  վարակվել է կորոնավիրուսով

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հայտաբերվել։ Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Լենա Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ բուհի տնօրենը է թեստ հանձնել, երեքշաբթի  երեկոյան դրական պատասխան է ստացվել։

«Թոքաբորբ են   նաև հայտնաբերել, արդեն շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վիճակը գնահատվում է բավարար։ Ընտանիքի անդամները վարակված չեն, սակայն անվտանգության կանոններից ելնելով ինքնամեկուսացված են։ Բուհում ոչ ոք ինքնազգացողության խնդիրներ չունի։ Բուհում բոլոր աշխատակիցները, ուսանողները պահում են հակահամաճարակային բոլոր կանոնները։ Ոչ ոք չի թեստավորվել, որովհետև կարիքը չի զգացվել, ոչ ոք ինքնազգացղության վատթարացում չի ունեցել»,- ասաց Լենա Հովհաննիսյանը։ Նա նաև հավելեց, որ Կարեն Պետրոսյանի մոտ հիվանդության ախտանիշներ ավելի վաղ են ի հայտ եկել և դեռ ուրբաթ օրվանից նա տանը մեկուսացած է եղել։

Հավելենք, որ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի մոտ։