Karevorinfo  Իրադարձություններ  266

Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրել Սեուլից՝ հարավկորեացի պաշտոնյային սպանելու համար․ Սեուլը ներել է

17:30 ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրել Սեուլից՝ հարավկորեացի պաշտոնյային սպանելու համար․ Սեուլը ներել է

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրել Հարավային Կորեայի ժողովրդից՝ իր երկրի ուժայինների կողմից հարավկորեացի պաշտոնյային սպանելու համար, գրում է Yonhap-ը։

Կիմ Չեն Ընի ուղերձում ասվում է, որ նա «խորապես ցավում է, որ ԿԺԴՀ-ի ջրերում գրանցված այդ տհաճ միջադեպի պատճառով հուսախաբ է արել նախագահ Մուն Չժե Ինին ու երկրի այլ քաղաքացիներին», և որ նման բան չէր կարելի թույլ տալ։

Սեպտեմբերի 24-ին Սեուլում հայտարարել էին, որ շաբաթվա սկզբին Դեղին ծովի ջրերում Հանրապետության ծովային և ձկնային տնտեսության նախարարությանը կից ձկնորսական վերահսկողության 47-ամյա աշխատակիցը սպանվել է հյուսիսկորեացի սահմանապահների կողմից, որոնք սպանելուց հետո այրել են նրա մարմինը:

Իր հերթին, Կորեայի Հանրապետությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ  համոզված է, թե անհրաժեշտ է շարունակել ԿԺԴՀ-ի հետ խաղաղ համագործակցության ճանապարհներ գտնելու փորձերը՝ չնայած առաջացած երկկողմ խնդիրներին, այդ թվում՝ Դեղին ծովում հարավկորեացի պաշտոնյայի սպանությունը։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի ԱԳՆ ղեկավար Կան Գյոն Խվան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի կապակցությամբ կազմակերպված առցանց սեմինարի ժամանակ։