Karevorinfo  Իրադարձություններ  123

Նավալնին խոսել է իրեն թունավորելու տարբերակների մասին

12:45 ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
Նավալնին խոսել է իրեն թունավորելու տարբերակների մասին

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին արձագանքել է հայտարարություններին, թե իր թունավորման հետ կապ ունեն իր մերձավորները։

«Մի փոքր խճճվեցի։ Թունավորում չի եղել։ Շաքարային դիաբետի նոպա է եղել։ Այսօր ԱԳՆ-ն հայտարարել է, թե Ռուսաստանում երբեք «Նովիչոկ» չի մշակվել։ Թունավորումը եղել է, բայց այն արել են գերմանացիները։ Թունավորումը եղել է, սակայն ես ինքս եմ ինձ թունավորել։ Ինձ թվում է՝ Կրեմլում մի ամբողջ վարչություն են բացել՝ նոր տարբերակներ հորինելու համար»,- Twitter-ի էջում գրել է նա։

Այս գրառմամբ Նավալնին մեկնաբանել է «Նովիչոկ»-ը ստեղծողներից մեկի՝ Վլադիմիր Ուգլևի այն հայտարարությունը, թե ինչ-որ մեկը թույնը քսել է որևէ իրի վրա ու տվել Ալեքսեյ Նավալնիի ձեռքը։

«Նա օտար մարդուց ոչինչ չէր վերցնի, իսկ նա վերցրել է»,- հայտարարել էր Ուգլևը։