Karevorinfo  Իրադարձություններ  243

ԱՄՆ-ում առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի նկատմամբ

13:15 ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
ԱՄՆ-ում առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի նկատմամբ

ԱՄՆ երկու կուսակցություններից սենատորները Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությամբ են հանդես եկել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նման առաջարկի համար հիմք է հանդիսացել «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորումը, որը բուժում էր ստանում Բեռլինի «Շարիտե» կլինիկայում։ Օրերս, հիշեցնենք, նա դուրս է գրվել հիվանդանոցից։

Համաձայն օրինագծի՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմը պետք է որոշի՝ արդյո՞ք Մոսկվան խախտել է քիմիական ու կենսաբանական զենքի կիրառման մասին օրենքը։ Ստուգման արդյունքներից ելնելով՝ ԱՄՆ նախագահը պետք է Կոնգրեսին զեկույց ներկայացնի ՌԴ ներկա ու նախկին պաշտոնյաների վերաբերյալ, որոնք ինչ-որ կերպ կապված են եղել ընդդիմադիր քաղաքական գործչի թունավորման հետ։

Բացի այդ, ըստ օրինագծի՝ պետք է կազմվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու իր մերձավորների՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված անձնական բարեկեցության վերաբերյալ զեկույց, ասվում է սենատորների հայտարարության մեջ։