Karevorinfo  Իրադարձություններ  184

Ինչ հետևանքներ կարող են ունենալ կորոնավիրուսի մասին կեղծ լուրերը․ ԱՀԿ-ն նախազգուշացնում է

22:40 հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
Ինչ հետևանքներ կարող են ունենալ կորոնավիրուսի մասին կեղծ լուրերը․ ԱՀԿ-ն նախազգուշացնում է

COVID-19-ի վերաբերյալ կեղծ լուրերը վտանգավոր են, քանի որ մարդիկ կարող են զբաղվել ինքնաբուժությամբ ու վնասել իրենց՝ կարդալով սխալ տեղեկություններ։ Այս մասին զգուշացրել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, գրում է Lenta-ն։

«Երբ կորոնավիրուսը սկսեց տարածվել ամբողջ աշխարհով, միանգամից սկսեցին բամբասանքներ, կեղծ լուրեր, ապատեղեկատվություն տարածել։ Այս իրավիճակը կարող է լինել ոչ պակաս վտանգավոր, քանի որ խոչընդոտում է այն մարդկանց օգնություն ցուցաբերելուն, ովքեր ունեն դրա կարիքը»,- ընդգծել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։

Բացի այդ, Գեբրեյեսուսը կոչ է արել ստահոդ լուրեր չտարածել վարակի մասին, քանի որ դա կհանգեցնի առղջապահության ոլորտի աշխատողների, առանձին մարդկանց ու խոցելի խմբերի ներկայացուցիչների հանդեպ դաժանության։

Կորոնավիրուսի մասին չստուգված լուրերի և ստահոդ տեղեկությունների տարածման ևս մեկ հետևանք է դարձել թերահավատությունը գիտության, առողջապահության ինստիտուտների և համակարգերի նկատմամբ: