Karevorinfo  Իրադարձություններ  167

Բարեգործական միջոցներով Արցախում մեկնարկել է զոհված ազատամարտիկների երեխաներին օժանդակության ծրագիրը

22:05 հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
Բարեգործական միջոցներով Արցախում մեկնարկել է զոհված ազատամարտիկների երեխաներին օժանդակության ծրագիրը

«Զոհված ազատամարտիկների երեխաներին» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Մարտակերտի շրջանի զոհված ազատամարտիկների 30 ընտանիքներ ստացել են 50 հազարական դրամ ֆինանսական աջակցություն:

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի    հետ  զրույցում ասել  է  «Զոհված  ազատամարտիկների երեխաներին» բարեգործական կազմակերպության  նախագահ   Յուրի  Մուսայելյանը՝  նշելով, որ    կառույցը   երկու  ամիս  է, ինչ   սկսել է  իր  գործունեությունը:
Յու.  Մուսայելյանը   ազատամարտիկի  որդի  է, ով  քաջ գիտակցում  է   զոհված ազատամարտիկների երեխաների     կորստի  չափը: Նրա  խոսքով՝   յուրաքանչյուր     բարեգործություն  ինչ-որ   չափով  թեթևացնում  է    նման   ընտանիքների  հոգսերը:
«Պետական  մարմինների  հավանությանն արժանացած այս ծրագիրը  կրելու  է  շարունակական  բնույթ: Նախատեսվում  է  յուրաքանչյուր  ամիս 5000 դոլար բաժանել  հանրապետության բոլոր համայնքներում  ապրող  զոհվածների հարազատներին: Կազմակերպությունն  այս  ծրագիրն  իրականացնում  է  տարբեր   անհատ  բարերարների  տրամադրած   գումարներով:   Այս անգամ գումարը տրամադրել է «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲ ընկերությունը»,-  ավելացրել  է  Յու. Մուսայելյանը:
Նրա  խոսքով՝    հանրապետությունում  ապրող     բոլոր   ազատամարտիկների  երեխաները    կազմակերպության  միջոցով   կստանան    համապատասխան   աջակցություն: