Karevorinfo  Իրադարձություններ  237

Թուրքիան սկսել է իսլամիստների հավաքագրել՝ Ղարաբաղում պատերազմի  համար․ «Մոսկովսկի Կոմսոմոլեց»

17:45 հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
Թուրքիան սկսել է իսլամիստների հավաքագրել՝ Ղարաբաղում պատերազմի  համար․ «Մոսկովսկի Կոմսոմոլեց»

Ռուսական «Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականը ուշագրավ հոդված է հրապարակել Թուրքիայի կողմից Սիրիայում ահաբեկչական խմբավորումների զինյալների հավաքագրման մասին, որոնց նախատեսում են ուղարկել Ղարաբաղ՝ պատերազմի։

Աղբյուրը գրում է, որ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ իսլամիստների հավաքագրմամբ զբաղվում են թուրք զինվորականնները։ Ենթադրվում է, որ Թուրքիան օգտագործում է սիրիացի ահաբեկիչներին՝ Հայաստանի դեմ հակամարտությունում Ադրբեջանի բանակին աջակցելու համար։

Հոդվածում ներկայացվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթը, որտեղ նա Հայաստանը որակում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտ, ինչպես նաև այն, որ Հայաստանի ԶՈւ-ն, իբր, խախտել է հրադադարը, որը հանգեցրել է մարդկային ու տեխնիկայի կորստի երկու կողմերից։

Ռուսական լրատվամիջոցը, վկայակոչելով սիրիական ԶԼՄ-ները, գրում է, որ թուրքական զինվորականները սկսել են հավաքագրել ահաբեկչական խմբավորումների զինյալներին՝ Ադրբեջան ուղարկելու համար։

Թվիթերյան իր էջում էլ Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ֆարես Շեհաբին գրել է, որ զինյալներին հակամարտության գոտում մեկ ամսվա ծառայության համար 2․000 դոլար են առաջարկում։ Ըստ Շեհաբիի՝ Թուրքիան առաջին անգամը չէ, որ օգտագործում է ահաբեկիչներին հիբրիդային ռազմական հակամարտություններում։ Սիրիական խմբավորումներ են գործում Լիբիայում, որտեղ գտնվում են թուրք սպաների ենթակայության տակ և Թուրքիայի իշխանությունների կողմից աշխատավարձ են ստանում։ Սիրիական Իդլիբ ու Հալեպ նահանգների տարածքում գտնվող զինյալներից կազմվել է առաջին 1000 հոգանոց ջոկատը, որը պայմանագիր է կնքել 6 ամսվա ծառայության համար։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ համացանցում նաև բազմաթիվ տեսանյութեր են հրապարակվում՝ նկարահանված Սիրիայի ու Թուրքիայի սահմանից։ Զինյալների ռազմական տեխնիկայի շարասյուները լքում են Սիրիայի տարածքը և շարժվում թուրքական Քիլիս քաղաքի ուղղությամբ, որտեղից էլ նրանց նախատեսվում է օդային ճանապարհով տեղափոխել Ադրբեջան։ Սպասվում է, որ հայ-ադրբեջանական ու Ղարաբաղի սահմանին գրոհայինները տեղակայվելու են մինչև սեպտեմբերի վերջ։

Հոդվածում նաև նշվում է, որ հուլիսյան մարտերի ժամանակ Թուրքիան ակտիվորեն աջակցել է Ադրբեջանին։ Մասնավորապես, այնտեղ է տեղափոխել ռազմական ավիացիա, բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումներ ու այլ բանակային միավորումներ, որոնք համատեղ զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի բանակի հետ։

Էմմա Չոբանյան