Karevorinfo  Իրադարձություններ  270

Թուրքիան չի ներառվել Արևելյան Միջերկրականի գազային ֆորումում

21:05 հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
Թուրքիան չի ներառվել Արևելյան Միջերկրականի գազային ֆորումում

Քննարկումների ու խորհրդակցությունների նպատակով Միջերկրածովյան տարածաշրջանի 6 երկրների կողմից ստեղծվել էր Արևելյան Միջերկրածովյան գազային ֆորում. գրում է ermenihaber-ը:

Կահիրեում տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում ֆորումի մասնակից երկրները՝ Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը, Հորդանանը, Իտալիան և Իսրայելը համապատասխան արձանագրություն են ստորագրել ֆորումին պաշտոնական կարգավիճակ տալու վերաբերյալ:

Հատկանշական է, որ այս ձևաչափում բացառվել է Արևելյան Միջերկրականում ափ ունեցող Թուրքիայի մասնակցությունը: Վերջին հանգամանքը խիստ բացասաբար է ներկայացվել թուրքական մամուլում՝ բնութագրվելով որպես հակաթուրքական քայլ: Մամուլը սա կապել է նաև Արևելյան Միջերկրականում Թուրքիայի կողմից իրականացվող նավթագազային ապօրինի հորատումների հետ:

Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիան էլ, որը Միջերկրականում Անկարայի գործողությունների  խիստ քննադատողի դիրքերից է հանդես գալիս, դիմել է ֆորումի մասնակցի կարգավիճակ ստանալու համար: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն էլ դիտորդի կարգավիճակ ունեն:

Ֆորումի նպատակն է լինելու տարածաշրջանային էներգետիկ շուկայի ձևավորումը և ձևաչափի մասնակից երկրների միջև առևտրային հարաբերությունների ամրապնդումը։