Karevorinfo  Իրադարձություններ  210

Լուժկովի այրին միլիոնավոր դոլարներ է փոխանցել Բայդենի որդուն․ ԱՄՆ Սենատում աղմկահարույց զեկույց է հրապարակվել

14:40 հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
Լուժկովի այրին միլիոնավոր դոլարներ է փոխանցել Բայդենի որդուն․ ԱՄՆ Սենատում աղմկահարույց զեկույց է հրապարակվել

ԱՄՆ Սենատի ներքին անվտանգության հարցերով հանձնաժողովը զեկույց է հրապարակել, որն առնչվում է ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի բիզնես շահերին:  Զեկույցում նշվում է, որ Բայդեն կրտսերի ընկերությունը ֆինանսական կապեր է ունեցել Ռուսաստանի ամենահարուստ կանանցից մեկի՝ Ելենա Բատուրինայի հետ, գրում է Forbes-ը։

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի այրի Ելենա Բատուրինան գումարներ է փոխանցել Հանթեր Բայդենի ընկերությանը, որը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենի որդին է։

Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ 2014 թվականի փետրվարին Բատուրինան Հանթեր Բայդենի հետ առնչվող Rosemont Seneca Thornton LLC հետ խորհրդատվական համաձայնագրի շրջանակում ընկերությանն է փոխանցել 3․5 միլիոն դոլար։ Այնուհետև, 2015 թվականի մայիս-դեկտեմբերի ընթացքում Բատուրինան 391968,21 դոլարի ևս 11 փոխանցում է կատարել BAK USA-ի հետ կապված ամերիկյան ընկերության հաշվին։ 2019թ․ BAK USA-ը սնանկ է ճանաչվել։

Նշվում է, որ 87 էջից բաղկացած զեկույցը պատրաստվել է մի քանի ամիս տևած հետաքննության արդյունքում, որի ընթացքում ներքին անվտանգության և ֆինանսների հարցերով հանձնաժողովների անդամներն ուսումնասիրել են մեծ քանակությամբ փաստաթղթեր, որոնք վերաբերել են երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին, հարցաքննել 8 վկայի, որոնք ԱՄՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաներ են կամ պաշտոն են զբաղեցրել։

Փաստաթղթից կարելի է եզրակացնել, որ Հանթեր Բայդենի՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի ու Չինաստանի քաղաքացիների հետ գործարքները կարող են հանցավոր գործունեության տարրեր պարունակել։ Այդ փաստաթղթերը վկայում են, որ Բայդենը «միլիոնավոր դոլարներ է ստացել օտարերկրյա աղբյուրներից՝ շնորհիվ իր գործարար կապերի, որոնք վերջինը ստեղծել է, երբ Բայդեն ավագը եղել է ԱՄՆ փոխնախագահ ու դրանից հետո»։

Ջո Բայդենի նախընտրական շտաբից հայտնել են, որ զեկույցը հարձակում է նախագահի թեկնածուի դեմ: