Karevorinfo  Իրադարձություններ  190

Կոշտ լոքդաուն․ Իսրայելում պայքարում են կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեմ

13:05 հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
Կոշտ լոքդաուն․ Իսրայելում պայքարում են կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեմ

Իսրայելում երկշաբաթյա խստացված կարանտին է սահմանվել։ Այն կգործի սեպտեմբերի 25-ից։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ղեկավար Բենիամին Նեթանյահուն:

Նա հայտնել է, որ խիստ սահմանափակումներն անհրաժեշտ են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքը հաղթահարելու համար։

«Իսրայելցիների կյանքերը փրկելու համար մենք պետք է երկու շաբաթով համատարած կարանտին հայտարարենք, որը կսկսվի ուրբաթ ու կտևի մինչև Սիմչատ Թորայի ավարտը։ Դրանից հետո ևս կլինի երկշաբաթյա կարանտին, հուսամ՝ ոչ շատ խիստ, բայց նախապես ասում եմ, որ ամեն ինչ կախված է հիվանդության տարածման ցուցանիշներից»,- հայտարարել է վարչապետը կառավարության նիստի ժամանակ։

Խստացված կարանտինի մանրամասները նա չի ներկայացրել։

Հավելենք, որ Իսրայելը սեպտեմբերի 18-ին կրկնակի կարանտին էր հայտարարել՝ մտավախություն ունենալով, որ երկրի առողջապահական համակարգը չի կարողանա սպասարկել օրեցօր ավելացող վարակակիրներին։

Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալներով՝ 9 միլիոն բնակչություն ունեցող Իսրայելում գրանցվել է SARS-CoV-2-ով վարակման 204․690 դեպք, մահացել է 1․325 մարդ, առողջացել՝ 145 հազար պացիենտ։