Karevorinfo  Իրադարձություններ  207

Թրամփը հրաժարվել է խաղաղ ճանապարհով հեռանալ իշխանությունից

11:45 հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.
Թրամփը հրաժարվել է խաղաղ ճանապարհով հեռանալ իշխանությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է նոյեմբերին նախանշված նախագահական ընտրություններում պարտվելու դեպքում խաղաղ ճանապարհով իշխանությունից հեռանալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Անկեղծ ասած՝ իշխանության հանձնում չի լինի, կլինի շարունակություն»,- հավելել է նա՝ ի պատասխան լրագրողի հստակեցնող հարցին։

Նա կրկին անդրադարձել է փոստային քվեարկության խոցելիության թեմային, որի միջոցով այս տարի համաճարակի պատճառով մտադիր են ավելի շատ ամերիկացիներ քվեարկել։ Թրամփը, սակայն, անհիմն է որակել այդ պնդումները, քանզի, ըստ նրա, ԱՄՆ մի քանի նահանգներում վերջին տարիներին բոլոր քվեարկություններն անցկացվում են բացառությամբ փոստի միջոցով, և զեղծարարությունների դեպքերը եզակի են եղել։

Հարցումները ցույց են տվել, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի օգտին փոստային ծառայության միջոցով քվեարկել ցանկացողների թիվն ավելի մեծ է, քան Թրամփի կողմնակիցներինը։

Թրամփի՝ իշխանությունից խաղաղ ճանապարհով չհեռանալու մասին խոսքերը քննադատել են անգամ որոշ հանրապետականներ, ինչպես, օրինակ, Միթ Ռոմնին, ով ժամանակ առ ժամանակ հրապարակայնորեն քննադատում է Թրամփին։

«Խաղաղ իշխանափոխությունը ժողովրդավարության համար հիմնարար նշանակություն ունի, առանց դրա կունենանք Բելառուս։ Ցանկացած ակնարկ, որ նախագահը չի հետևի այս սահմանադրական պահանջին, անընդունելի ու անթույլատրելի է»,- թվիթերյան իր էջում գրել է Ռոմնին: