Karevorinfo  Իրադարձություններ  239

ԵՄ-ն մտադիր է ակտիվացնել մերժված փախստականների արտաքսման գործընթացը

23:10 չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.
ԵՄ-ն մտադիր է ակտիվացնել մերժված փախստականների արտաքսման գործընթացը

Եվրահանձնաժողովը մտադիր է հաղթահարել փախստականների նկատմամբ բարեփոխումների քաղաքականության հարցում արգելափակումը՝ արագացնելով ապաստանի վերաբերյալ միջնորդությունների դիտարկումը, միաժամանակ, ընդլայնելով փախստականի կարգավիճակ չստացած միգրանտների արտաքսման գործընթացը։ ԵՄ անդամ պետություններն այսուհետ հնարավորություն կունենան նպաստել փախստականների արտաքսմանը՝ քվոտայով նրանց ընդունելու փոխարեն։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի կողմից հրապարակված ԵՄ միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգում։

Եթե մերժված փախստականներին հնարավոր չլինի ութ ամսվա ընթացքում արտաքսել ծագման երկրներ, ապա ԵՄ անդամ պետությունները, որոնք մասնակցում են այս գործընթացին, պետք է նրանց տեղակայեն իրենց տարածքներում։

Ֆոն դեր Լյայենը ԵՄ երկրներին կոչ է արել չխոչընդոտել առաջարկվող բարեփոխումների ընդունմանը՝ ընդգծելով, որ Եվրամիությունը հիմա ոչ թե ճգնաժամային լուծումների, այլ փախստականների ընդունման և բաշխման խնդրի երկարաժամկետ կարգավորման կարիք ունի։

2015 թվականի միգրացիոն ճգնաժամի գագաթնակետից ի վեր Եվրամիությանը չի հաջողվում բարեփոխել ապաստանի մասին օրենսդրությունը։ Մշտապես հիմնական խնդիրը եղել է ԵՄ անդամ պետությունների միջև միգրանտների բաշխման մասին կետը՝ Իտալիային և Հունաստանին ծանրաբեռնվածությունից ազատելու նպատակով, ուր ժամանում է փախստականների հիմնական մասը։ Արևելաեվրոպական երկրները, ինչպիսիք են Հունգարիան և Լեհաստանը, կտրականապես հրաժարվում են քվոտայով փախստականների ընդունել։