Karevorinfo  Իրադարձություններ  241

Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալությունը կմտնի պատմության մեջ՝ որպես միջազգային իրավունքի խախտման եզակի դեպք․ դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:20 չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.
Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալությունը կմտնի պատմության մեջ՝ որպես միջազգային իրավունքի խախտման եզակի դեպք․ դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

– Պարո՛ն Նավասարդյան, Ադրբեջանի նախագահը հարցազրույց է տվել տեղական մի քանի լրատվամիջոցի։ Վստահաբար՝ ծանոթ եք բովանդակությանը։ Նա Արցախի հարցով բանակցություններում Հայաստանին, այսպես ասած, բոլոր «մահացու մեղքերի» մեջ է մեղադրել՝ եզրափակելով, որ Երևանն է հրաժարվել բանակցություններից և Երևանն է, որ պատերազմի է պատրաստվում։ Ի՞նչ ենթատեքստ տեսնել Ալիևի հայտարարություններում։

– Դե՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Բացարձակապես չեն համապատասխանում նրա ասածները իրականությանը, որովհետև ամբողջությամբ շուռ է տված։ Եվ սա հասկանալի է, սա ունի իր պատճառները՝ և՛ ներքին, և՛ արտաքին։ Տավուշյան դեպքերից հետո նա պարզապես ֆրուստրացիայի մեջ է, անգամ հիստերիկ հայտարարություններ է անում, որոնց տակ ոչ մի ռեալ իրականություն չկա։ Անընդհատ ասել, որ Հայաստանը պատրաստվում է ռազմական գործողությունների և դրա կողքին անել այն, ինչ ինքն է անում երկար տարիներ, նշանակում է այն, որ նա պարզապես ուզում է շեղել ուշադրությունը առաջին հերթին իր ներքին օգտագործման համար, համոզելու համար, թե հայերը որքան վատն են, ագրեսոր են, որ վաղը կարող է պատերազմ սկսվել․․․ Սա ունի իր պատճառները, որն առանձին խոսելու թեմա է։ Այնտեղ անգամ խոսքը գնում է իշխանափոխության մասին, նույնիսկ ամուսինների մեջ կան խնդիրներ, որովհետև շատերն այնտեղ ցանկանում են, որ նրա կինը՝ Մեհրիբանը գա իշխանության, ինչը դրսից էլ է պաշտպանություն գտնում։ Խնդիրներ կան նաև Պաշտպանության նախարարությունում։ Նրանց Գլխավոր շտաբի պետը շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, և Ալիևը պարզապես վախենում է նրա այդ ուղղվածությունից և Թուրքիայի հանդեպ իր ունեցած իր պարտավորություններից։ Եվ, ընդհանրապես, թուրքական գործոնի ուժեղանալը տավուշյան պատերազմից հետո և այս ամբողջ քաղաքական ու ռազմական իրադրությունում Ադրբեջանի դերը փոքրացնելը՝ որպես խաղացողի, խոսում է այն մասին, որ Ալիևը պետք է անսովոր արտահայտություններ և քայլեր անի, որպեսզի կարողանա իրեն ինչ-որ մի տեղ արդարացնել։ Ես չեմ բացառում, որ կարող են նաև ռազմական գործողություններ լիներ։ Երբ գազանին մտցնում են անկյուն, նա հաճախ հարձակվում և կծում է։ Բայց, ամեն դեպքում, սա ոչ այնքան պատերազմի շեփոր հնչեցնել է, որքան վիրտուալ հոգեբանական և քարոզչական պատերազմ։

– Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր հրապարակումներ են արել, թե ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է՝ Լեռնային Ղարաբաղի մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը, և որ Մոսկվան ԼՂ հարակից տարածքների վերադարձի կողմնակից է։ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, սակայն, ոչ մի խոսք չկա այդ մասին։ Ինչպե՞ս կգնահատեք այս լուրը և ինչո՞ւ է ուշանում Երևանի արձագանքը։

– Այստեղ ճիշտն ու սուտը խառնված են իրար։ Եթե Լավրովն այսօր բանակցում է և ասում է, որ հիմքում դրված են Մադրիդյան սկզբունքները, Դուք գիտեք, որ մենք չենք ընդունում Մադրիդյան սկզբունքները, որովհետև այն տրամաբանությունը, որ կա այդ փաստաթղթում, մեզ համար ընդունելի չէ։ Ես դա անվանում եմ պիղծ փաստաթուղթ, և նախկին իշխանությունները, որ հիմա անընդհատ քննադատում են, դա իրենց արգասիքն է, իրենք են դա ստեղծել։ Այնպես որ՝ իզուր թող անմեղ հրեշտակներ չձևանան։ Դա ընդունելի չէ մեզ համար։ Եթե դրանից ելնելով՝ ինչ-որ փաստաթղթեր կան, որոնց մասին մենք չգիտենք, դա ուրիշ հարց է։ Բայց հիմա կա մի շատ պարզ ճշմարտություն՝ բանակցությունները մտել են փակուղի։ Եվ ասել, որ Լավրովը գալով, ՄԽ համանախագահների այցելությամբ կամ երկու նախարարների հանդիպումով մեռյալ կետից կշարժվի սա, անձամբ ես չեմ հավատում։ Բանակցությունները շատ խորը մտած են փակուղի։

– Պարո՛ն Նավասարդյան, Լուկաշենկոն այսօր երդվել է և ստանձնել Բելառուսի նախագահի պարտականությունները։ Ընդ որում՝ երդմնակալության արարողության մասին վերջին պահին են տեղեկացրել հյուրերին, նախապատրաստական աշխատանքները գաղտնի են պահվել, իսկ արարողությանը միայն պետական լրատվամիջոցներ են հրավիրվել։ Ինչպե՞ս կգնահատեք սա։

– Երդմնակալության արարողության կազմակերպման ձևը և անցկացումը միջազգային հարաբերությունների պատմության մեջ կմտնի որպես միջազգային իրավունքի խախտման եզակի դեպք։ Նման բան, համենայն դեպս՝ իմ հիշողության մեջ, չի եղել, որ գաղտնի երդմնակալության արարողություն անցկացնեն։ Սա նորից գալիս է ասելու այն մասին, որ Լուկաշենկոն քաղաքական դիակ է, սա իմ խորին համոզմունքն է, որ Ռուսաստանն անպայմանորեն նրանից կազատվի։ Դա, ըստ երևույթին, կլինի ժամանակի ընթացքում՝ ոչ միանգամից։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի՝ Բելառուսի նկատմամբ ունեցած քաղաքական գործընթացը կարելի է երկու բառով ասել այսպես՝ փափուկ ներթափանցում կամ անեքսիա։ Այդ միավորումը, որի մասին խոսվում է տարիներ շարունակ, դեռ օդում կախված է։ Ռուսաստանը երբեք չի թողնի, որպեսզի Բելառուսը, ինչպես ասում են, իր գրկից հեռանա, որովհետև դա շատ մեծ հարված կլինի և՛ ստրատեգիական, և՛ աշխարհաքաղաքական տեսակետից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան