Karevorinfo  Իրադարձություններ  470

Գագիկ Ծառուկյանն իր աշխատողների աշխատավարձը չէր տալիս, ինչպե՞ս է ասում պետությունը ամեն ընտանիքի 1000 դոլար փող տա․ Հրաչյա Հակոբյան.ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:00 չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.
Գագիկ Ծառուկյանն իր աշխատողների աշխատավարձը չէր տալիս, ինչպե՞ս է ասում պետությունը ամեն ընտանիքի 1000 դոլար փող տա․ Հրաչյա Հակոբյան.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ

-Պարո՛ն Հակոբյան, ԲՀԿ-Ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիք» կուսակցությունները հոկտեմբերի 8-ին հանրահավաք են հրավիրել։ Ըստ երևույթին, նրանց նպատակը հանրային դժգոհությունները գեներացնելով ընդդիմադիր հզոր շարժում ձևավորելն ու վարչապետի հրաժարականին հասնելն է։ Իշխանությունը մտածե՞լ է հակաքայլեր։

-Հակաքայլեր անելու կարիք, որպես այդպիսին, չկա, որովհետև ի սկզբանե այդ քայլերը ձախողվելու են, այդ իսկ պատճառով հակաքայլ անելու կարիք չկա։

-Ինչո՞ւ են ձախողվելու։

-Որովհետև կառավարության հրաժարականի հանրային պահանջ այս պահին չկա։

-Բայց, այնուամենայնիվ, Ծառուկյանն այս օրերին հավաքներ է անում և դրանք դատարկ չեն անցնում։

-Թող անեն հավաքներ, թող մարդիկ մասնակցեն, բայց դա չի նշանակում, որ կա լայն հանրային պահանջ վարչապետի կամ կառավարության հրաժարականի։ Դա իրենց կողմից բերված կեղծ օրակարգ է։ Ցավալին այն է, որ իրենք այս ու հոկտեմբերի հանրահավաքը իրենց անձնական շահի նպատակներին են ծառայեցնելու, այսինքն՝ այդտեղ որևէ բան փնտրել պետք չի։ Ամեն մեկն ունի իր մոտիվացիան, բայց ոչ այն քաղաքացիների, ում որ իրենք կտանեն այդ հրապարակ կամ միգուցե լինեն մարդիկ, որոնք ինքնակամ գնան այդ հանրահավաքին; Ցավալին այն է, որ իրենք չեն անում հանրահավաքը այդ քաղաքացիների համար, որոնք գնալու են իրենց հանրահավաքներին, այլ այդ մարդկանց պարզապես օգտագործում են, կանչում են հրապարակ իրենց անձնական շահերը ինչ-ինչ տեղեր պաշտպանելու համար։

-Բայց արդյոք մարդիկ այս ուժերի հետևից չե՞ն գնա։ Կորոնավիրուսի հետևանքով սոցիալական լարվածություն է առաջացել, կա տնտեսական անկում և մարդիկ ամենևին էլ լավ չեն ապրելու այս տարվա ընթացքում։ Գագիկ Ծառուկյանը միլիոնատեր է, հայտարարում է, որ կառավարությունը ամեն ընտանիքի 1000, 2000, 3000 դոլար փող պետք է տար՝ արտաքին պարտքը ուղղելով այդ նպատակին։

-Հարց եք տալիս՝ ասելով, հանրությունը կգնա՞ այս մարդկանց հետևից։ Ըստ իս, հանրությունը պետք է նախ և առաջ իմանա, թե այդ մարդիկ ուր են գնում և ինքը որոշի գնա՞ այս մարդկանց հետևից, թե՝ ոչ։ Ինչի՞ համար են այդ մարդիկ հանրահավաք անում, ի՞նչ օրակարգ ունեն, ՀՀ քաղաքացին պետք է իմանա՝ քաղաքական ուժը ո՞ւր է գնում, այդ ուժերից մեկը կամ երկուսը ՀՀ-ի շահե՞րն են պաշտպանում, թե՞ օտար երկրի շահերն են պաշտպանում, պետք է հանրությունը այդ ամենն իմանա՝ որոշելու համար գնա՞, թե՝ ոչ։ Գագիկ Ծառուկյանն իր աշխատակիցների աշխատավարձը չէր տալիս, ասում էր պետությունը թող գա իմ աշխատակիցների աշխատավարձը տա, հիմա ինչպե՞ս կարող է այդ մարդը, որ իր աշխատակիցների աշխատավարձը չէր տալիս, ասի էր պետությունը 1000 դոլար տա ամեն ընտանիքի։

-«Դոսյե» կենտրոնի հետաքննության համաձայն՝ ՀՀ ԱԱԾ-ն շարունակում է մնալ Լյուբյանկայի մասնաճյուղ, նկատի ունի ռուսական ՖՍԲ-ն։ Այդ հետաքննությունում վարչապետին չեզոքացնելու չստացված փորձի մասին է խոսք գնում։ Եվ որ կոշտ սցենար է գործարկվել Հայաստանում։ Որոշ ժամանակ առաջ գրել էիք՝ օտարերկրյա գործակալներին բռնում ու դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել։ Իսկ երբ նրանք մտնում են քաղաքականություն և ազդում են պետության ճակատագրի վրա, ժամանակը չէ՞ իրավական պրոցեսի։

-Երբ որ գա ժամանակը, այդ պրոցեսը տեղի կունենա, դա նաև իրավական գործընթաց է։ Եվ վերջերս ԱԱԾ տնօրենն ասաց, որ «Դոսյեի» հրապարակման հետ կապված, ամենայն հավանականությամբ, սկսվել է նախաքննություն, եթե այդտեղ կա իրավական գործընթաց, միանշանակ պետք է գնալ մինչև վերջ։

-Արթուր, Վանեցյան, Գագիկ Ծառուկյան, Արամ Սաֆարյան․․․ այս և բազմաթիվ այլ անուններ կային այդ հետաքննությունում, որևէ մեկի անունը անակնկա՞լ էր Ձեզ համար, ինչպիսի՞ եզրահանգման եկաք։

-Որևէ մեկի անունը, որպես այդպիսին, անակնկալ չէր, որովհետև դրանից առաջ նույնպես շրջանառվում էն այդ անունները, ուղղակի այլ խողովակներով։ Դուք թվարկում եք անուններ, և ես հիմա Ձեզ ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ ցավալի է չէ, ուղղակի անուններ կան, ես չեմ պնդում, որ այդպես է, բայց որ այդ անուններից ոմանք կասկածվում են, որ նրանք օտարերկրյա գործակալներ են, որ նրանք գնացել են անձնագրերի պատճեն են տվել, ստորագրել են ինչ-որ փաստաթղթի տակ, որ պետք է սպասարկեն այլ երկրի շահերը, այլ ոչ՝ ՀՀ-ի շահերը։ Դուք հասկանո՞ւմ եք այդ մարդիկ ովքեր են, դուք հասկանո՞ւմ եք ովքեր են աշխատել մեր պետական համակարգերում։

-Բայց նրանցից ոմանց ձեր իշխանությունն է նշանակել, Արթուր Վանեցյանին ո՞վ է նշանակել։

-Կներեք, բայց մինչ Արթուր Վանեցյանի՝ մեր կողմից նշանակումը, նա ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյա է եղել, մենք ինչպես նշանակեցինք, նույն կերպ հեռացրեցինք։

-Արթուր Վանեցյանի հեռանալուց հետո ի՞նչ եզրահանգման եկաք։

-Արթուր Վանեցյանին հեռացնելուց հետո ՀՀ քաղաքացիներն իրենք եկան եզրահանգման, որ Արթուր Վանեցյանը մտել է շատ կեղտոտ խաղի մեջ, և անմիջապես հեռանալուց հետո սկսեց զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, ինչն արդեն կասկածելի է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան