Karevorinfo  Իրադարձություններ  183

20,8 մլն դրամ՝ «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» գովազդային պաստառների համար

21:55 չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.
20,8 մլն դրամ՝ «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» գովազդային պաստառների համար

Կառավարությունը կորոնավիրուսի համավարակի ընթացքում 20,8 մլն դրամ է ծախսել հանրապետության տարածքում «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» գովազդային պաստառներ փակցնելու համար:

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է գնումների համակարգից: Պաշտոնական կայքից տեղեկանում ենք նաև, որ բոլոր գնումները կատարվել են «Մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով»: Վարչապետի աշխատակազմը այս գովազդային արշավն իրականացնելու նպատակով «Աութդոր Էֆեկտ» ՍՊԸ-ի հետ կնքել է երկու պայմանագիր՝ յուրաքանչյուրի արժեքը 3 մլն 678 հազար դրամ:

«Եվրո Ստուդիո» ՍՊԸ-ի հետ կնքվել է երեք պայմանագիր՝ երկուսը 240 հազար, իսկ մեկը՝ 570 հազար դրամ արժեքներով: «Իմիջ Մ. Գ» ՍՊԸ-ն երկու պայմանագրով 4,6 մլն դրամի ծառայություններ է մատուցել, ԷԳԱ ՍՊԸ-ն՝ մեկ միլիոն դրամի, Նուշիկյան Ասոցիացիա ՍՊԸ-ն՝ 994 հազար դրամի, ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ ՍՊԸ-ն՝ 3,1 մլն-ի: Իսկ ահա Նոնա Իսաջանյան ԱՁ-ն 2,7 մլն դրամի շրջանակներում իրականացրել է պաստառների պատկերներում առկա անձանց ֆոտոսեսիան:

Նարեկ Կիրակոսյան