Karevorinfo  Իրադարձություններ  301

Գյումրիում Շառլ Ազնավուրի անունը կրող յուրօրինակ թաղամաս կկառուցվի․ 50 բնակարան կհատկացվի անօթևան ընտանիքներին

22:25 չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.
Գյումրիում Շառլ Ազնավուրի անունը կրող յուրօրինակ թաղամաս կկառուցվի․ 50 բնակարան կհատկացվի անօթևան ընտանիքներին

Գյումրիի ավագանին վերջին նիստում նախնական համաձայնություն տվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կողմից ներկայացված «Քեզ համար» ծրագրի իրականացմանը։ Այն նախատեսում է բնակարանների կառուցում գյումրեցի անօթևան ընտանիքների  համար։

Գյումրիի տնակային ավաններում ապրող ընտանիքների համար նախատեսվում է կառուցել յուրօրինակ թաղամաս՝ քոթեջային տիպի 50 բնակարանով։ Թաղամասը կոչվելու է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով:

Ծրագիրն իրականացվում է «Ազնավուր» հիմնադրամի հետ համատեղ։ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ համագործակցում են Նիկոլա Ազնավուրի հետ։

Բնակարանները շահառուներին հատկացվելու են անհատույց, 15 տարի ժամկետով՝ առանց օտարելու ու նվիրատվության իրավունքի, որից հետո ամբողջությամբ դառնալու են բնակիչների սեփականությունը։ Ծրագրի շահառու կարող են լինել նրանք, ովքեր 30 տարի ապրում են տնակներում։ Ընդ որում, կարող են դիմել նաև այն անօթևանները, որոնց ընտանիքի անդամներից որևէ մեկը բնակարան է ստացել։

«Կարող է լինել այնպես, որ ընտանիքի անդամների կեսը բնակարան է ստացել, կեսը՝ ոչ, որովհետև բարելավում հասկացություն չի եղել։ Այսինքն՝ 1990-ականերից մինչև այսօր, եթե ընտանիքում 4 հոգի է եղել, իսկ հիմա դարձել է 12 անձ, կեսը ստացել է իր հասանելիքը, մյուս կեսը տնակում է բնակվում»,- ասաց Գևորգ Գրիգորյանը։

Նա հավելեց, որ հիմնադրամում հինգ տարվա ընթացքում 650-ից ավելի դիմում է հավաքվել։

«Առաջնահերթությունը կտրվի նրանց, ովքեր մեզ մոտ դիմում ունեն, հիմնադրամի խորհրդով կնայենք նաև մյուս շահառուների ցանկը։ Քննարկվել է հարցը, որ մարդիկ պետք է մասնագիտություն ունենան։ Այն ընտանիքները, որոնք շահառու են ճանաչվելու, ընտանիքի անդամներից գոնե 2-ն աշխատող պիտի լինեն, ընտանիքում երեխաների թիվը՝ երկու կամ ավելի։ Որովհետև մենք պատկերացնում ենք, որ թաղամասը հետո պիտի զարգանա։ Հիմնադրամն այնտեղ գործունեություն է ծավալելու, որ հետագայում կայուն ֆինանսական մուտքեր ունենա»,- նշեց Գևորգ Գրիգորյանը։

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի խոսքով՝ այժմ թաղամասի կառուցման համար հատկացվող տարածքի հարցը վերջնական փուլին է հասել։ Քաղաքապետարանի հետ ամիսների քննարկումների արդյունքում, ամենայն հավանականությանբ, կհատկացվի Սավոյան փողոցում գտնվող հողատարածքը։

«Վերջը եկել ենք եզրահանգման, որ Սավոյան փողոցում՝ Ֆանտանների հետնամասում գտնվող տարածքը հատկացվի, դիմել ենք այդ հողատարածքի համար։ Իմ կարծիքով՝ հոկտեմբերի 9-ին արդեն վերջնական կհաստատվի, որովհետև համայնքը հիմա սկսել է չափագրման աշխատանքները, որպեսզի դարձնի համայնքի գույք»,- ասաց Գրիգորյանը։

Տարածքը հատկացնելուց հետո էլ վերջնական նախագիծ-նախահաշիվ կարվի ու մրցույթ կհայտարարվի և, ըստ Գրիգորյանի, եթե ամեն ինչ հունով գնա, ծրագրի պաշտոնական մեկնարկը կտրվի դեկտեմբերի 7-ին։

«Մենք 8 ամսից ավելի է՝ աշխատում ենք ծրագրի վրա, կա 3D մոդելը, կան որոշակիորեն հստակեցված պայմանավորվածություններ ու հուշագրեր։ Կան մեր մշտական բարերարները, որ միշտ հիմնադրամի կողքին կանգնած են եղել։ Հիմա գործընթացը սկսված է, և եթե ամեն ինչ իր հունով գնա ու կորոնավիրուսի 2-րդ ալիք չլինի, մենք դեկտեմբերի 7-ին պաշտոնական մեկնարկը կտանք։ Ձմռանը դրամահավաք կանենք, և գարնանը կսկսենք շինաշխատանքները»,- ասաց Գևորգ Գրիգորյանը։

Հիմնադրամը ցանկանում է մի շարք ֆինանսական միջոցառումներով հավաքել ծրագրի համար անհրաժեշտ գումարը։ Խնդիր է դրված, որ 1 մլն հայ այս գաղափարի շուրջ համախմբվի ու յուրաքանչյուրը նվազագույնը 1 դոլարով միանա ծրագրին։ Բացի այդ՝ ցանկություն կա աշխատելու նախարարությունների հետ, քանի որ թաղամասն ինքնին լինելու է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանցով և  հնարավորություն է ընձեռվելու անօթևան ընտանիքներին սեփական բնակարանն ունենալ։

«Մարդիկ կան, որոնք ապրում են տնակներում և ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն եղել հիփոթեք ստանալ, ծայրահեղ սոցիալական խնդիրներ չունեն, կարող են գոյատևել, սակայն բնակարան ձեռք բերել չեն կարող։ Հիմա քննարկվում է նաև տարբերակը, որ մարդիկ, ովքեր կճանաչվեն շահառու, մինչև 30 տոկոս կարող են ներդրում անել թաղամասում»,- ասաց Գևորգ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն անցյալ տարի ավելի վաղ գյումրեցի նկարչուհի Սուսաննա Մկրտչյանի՝ «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի կտավներից մեկը վերածել էր 15.000 կտորանոց խճանկարի, որի ամեն կտորը վաճառել էր 1.000 դրամով, և օգնել գյումրեցի անօթևաններին՝ բնակարան ունենալ: Արդյունքում հավաքվել է 15 մլն դրամ, որով գյումրեցի երկու անօթևան բազմազավակ ընտանիքի համար նոր բնակարան է գնվել։

Էմմա Չոբանյան