Karevorinfo  Իրադարձություններ  280

Էրդողանը ՄԱԿ-ում բողոքել է Հայաստանից՝ Հարավային Կովկասում խաղաղության խոչընդոտ որակելով

12:45 չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.
Էրդողանը ՄԱԿ-ում բողոքել է Հայաստանից՝ Հարավային Կովկասում խաղաղության խոչընդոտ որակելով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանում ունեցածելույթում անդրադարձել է մի շարք թեմաների՝ չշրջանցելով նաև հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողությունների թեման։

Էրդողանը, ինչպես միշտ, ամեն ինչում մեղադրել է Հայաստանին՝ հայտարարելով, թե Հարավային Կովկասում Հայաստանը խաղաղության ու կայունության հիմնական խոչընդոտն է։

«Հայաստանը, որը հուլիսին հարձակվել էր Ադրբեջանի տարածքների վրա, նորից ապացուցեց, որ հանդիսանում է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության ամենամեծ խոչընդոտը»,- ասել է Էրդողանը։

Բացի այդ, նա նշել է, թե Թուրքիան տարածաշրջանում հակամարտությունների լուծման կողմնակիցն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գլխավորությամբ, և որ դրանք պիտի լուծվեն Ադրբեջանի ու Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության շրջանակում, ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի որոշումների հիման վրա։

Էմմա Չոբանյան