Karevorinfo  Իրադարձություններ  260

Կոծկում չլինի․ մահացած ծննդկանի հարազատները արդար քննություն են պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:25 երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
Կոծկում չլինի․ մահացած ծննդկանի հարազատները արդար քննություն են պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հավաքվածների ծափերի, բայց և ծանր ապրումների ներքո այսօր Շենգավիթ բժշկական կենտրոնից դուրս գրվեց մահացած ծննդկան Սեդա Ասատրյանի նորածին դուստրը։ Երեխան առողջ է։

Իսկ ծննդկանի մահվան դեպքը, որ տեղի է ունեցել օրեր առաջ, քննության փուլում է։ Մահացածի հարազատներն այսօր լրագրողների հետ զրույցներում նշում էին, որ իրենց հիմա հետաքրքրում է դեպքի լիարժեք ու անկողմնակալ քննությունը։

Ընտանիքի փաստաբանը նախընտրեց չբացահայտել բոլոր դետալները, միայն նշեց այն հարցերը, որոնց պատասխան պետք է տրվի։ «Փաստացի ունենք երկու գործողություն, առնվազն, որին ակնկալում ենք իրավական գնահատական։ Առաջինը՝ 2020 թվականի փետրվար ամսից մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամսի ընթացքում, հստակ տեղյակ լինելով, որ անձը ունի հակաբիոտիկների նկատմամբ ալերգիա, հակաբիոտիկ չորոշելը։ Երկրորդ՝ համապատասխան իրավիճակում հակաբիոտիկի ներարկում, որը առաջացրել է ռեակցիա», – ասաց տուժողի փաստաբան Նարեկ Ալոյանը։

Ամենածանրը, սակայն, մահացածի ամուսնու ապրումներն էին։ Նա դժվարությամբ իրեն զսպելով մի քանի խոսք ասաց՝ ցանկանալով, որ բժիշկների նման ծանրաբեռնվածություն այլևս թույլ չտան, որ անփութության պատճառով նման դեպքեր չլինեն։

Ծնունդն ընդունած բժշկի փոխարեն այսօր լրագրողների հարցերին պատասխանեց Շենգավիթ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ռուսուդան Վարդանյանը։ Նա նույնպես բժշկական կենտրոնի անունից ցավակցություն հայտնեց մահացածի հարազատներին։

Ի՞նչ պետք էր անել մահվան դեպքից խուսափելու համար․ այս հարցին բժիշկը պատասխանեց, որ կանխատեսել հնարավոր չէր։ «Անաֆիլակտիկ վիճակ, անաֆիլակտիկ շոկ կարող է տեղի ունենալ ցանկացած դեպքում, նա պրակտիկորեն կանխարգելվող չէ։ Կանխարգելման մասին տեղին կլիներ մտածել, եթե մենք օգտագործեինք այդ խմբի՝ ցեֆալոսպորինների խմբի անտիբիոտիկ։ Բայց ոչ ոքս մեր պացիենտին թշնամի չենք», – նշեց բժշկական կենտրոնի փոխտնօրենը։

Վարդանյանի խոսքով՝ ծնունդն ընդունող բժիշկ Աշոտ Սիրունյանը 10-15 հազար երեխայի է օգնել լույս աշխարհ գալ, իսկ այդ օրը ընդամենը երկու ծնունդ է ընդունել, ինչը մեծ ծանրաբեռնվածություն չէ։ Մահացածի հարազատները, մինչդեռ  պնդում են, որ բժիշկը ծանրաբեռնված էր, ինչն էլ նման ողբերգության է հանգեցրել։

Ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված՝ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ կետով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։

Այն երկուսից վեց տարի ազատազրկում է սահմանում մեղավորների համար։

Այս տարվա մայիսին մահացել է ևս մեկ ծննդկան, որ կորոնավիրուսի վարակակիր էր։ Սեդա Ասատրյանի մահը այս տարվա ընթացքում ծննդկանի մահվան երկրորդ դեպքն է Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Գարիկ Հարությունյան