Karevorinfo  Իրադարձություններ  599

Սկանդալային կլիներ լյուստրացիան Հայաստանում․ կբացահայտվեին մարդիկ, որոնք ԿԳԲ-ի հետ պիտի կապ չունենան․ Անուշ Սեդրակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:05 երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
Սկանդալային կլիներ լյուստրացիան Հայաստանում․ կբացահայտվեին մարդիկ, որոնք ԿԳԲ-ի հետ պիտի կապ չունենան․ Անուշ Սեդրակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ

-Տիկի՛ն Սեդրակյան, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն, Վանեցյանն ու ՀՅԴ-ն հոկտեմբերի 8-ին հանրահավաք են հրավիրել։ Նրանք անխուսափելի են համարում նոր իշխանության ձևավորումը, արտահերթ ընտրություններ են պահանջում։ Ըստ Ձեզ՝ իրո՞ք կառավարող ուժն այդքան վատ է աշխատել։

-Ես գտնում եմ, որ իշխանությունը շարունակում է մեծ բացթողումներ անել, ընդ որում՝ ես գտնում եմ, որ սխալվելու իրավունք ունեն բոլորը, բայց բոլորը պետք է հրապարակային հայտարարեն, որ սխալվել են և նաև ցույց տան սխալների ուղղման իրենց գրաֆիկը և պարադիգման։ Երբ դու ուղղակի ասում ես՝ իրավունք ունեմ սխալվելու, դա շատ մերկապարանոց հայտարարություն է։ Եվ ես դրա մասին չէի խոսի, եթե մենք բոլորս չհասկանայինք՝ էմոցիոնալ, չհաշվարկված հայտարարությունները ջուր են լցնում, այսպես կոչված, ընդդիմության ջրաղացին։ Երբ ասում են՝ «նոր որակի իշխանություն»․․․ ո՞նց կարող են հին մարդիկ տալ նոր որակի իշխանություն, էդ ի՞նչ եղավ, իշխանությունը կորցնելուց հետո նրանք ձեռք բերեցի՞ն կառավարման և իմացության նոր որակներ։ Չկա այնպիսի սցենար, որում կարելի է հույս ունենալ, որ ժողովուրդը կպաշտպանի, այսպես կոչված, ընդիմությանը։ Ես վախենում եմ մեկ այլ սցենարից, որ ժողովուրդը չուզենալով պաշտպանել հներին, չուզենա պաշտպանել նոր իշխանությանը։ Մարդիկ կարող են մտնել անտարբերության, ժխտողականության, հուսահատության փուլի մեջ, որն ավելի վտանգավոր է, քան այդ հավաքները, որոնք սրտի մխիթարանք են, որովհետև այդ մարդիկ էլ ունեն իրենց շրջապատը, այդ մարդիկ ունեն ռուսական իրենց վերադասները և նրանց մոտ էլ են հաշվետվություն լրացնում։ Եվ ի վերջո՝ նրանք ունեն անձնական, ոտնահարված շահերը։ Նրանք սովոր են աշխատել հին սցենարով, երբ հարկեր չէին տալիս, գազի փող չէին տալիս, և հիմա այդ բաները եկել կանգնել է իրենց դիմաց, այդ մենք ենք, որ շարունակում ենք վճարել, և մեզ համար արմատական փոփոխություն չկա։ Ժողովրդի շահը հաստատ չեն ներկայացնում, դրա մասին խոսք լինել չի կարող։ Այլ հարց կա՝ արդյո՞ք իշխանությունը չի կտրվել իրականությունից։

-ԲՀԿ-ի վերնախավն այսօր անցնում է ընտրակեղծիքների գործով։ Արգիշտի Քյարամյանն ասաց՝ տասնյակից ավելի մեղադրյալներ կան, գործն առաջիկայում հնարավոր է ուղարկվի դատարան։ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից զրկվելով դարձել է մոլեռանդ ընդդիմադիր, անգամ մեկ ընտրության մասնակցած չկա, դե իսկ ՀՅԴ-ն 2 տարի առաջ զրկվեց իշխանությունից՝ դուրս մնաց անգամ ԱԺ-ից։ ի՞նչն է այս ուժերին հանում հրապարակ։

-Երեք պատճառ կա՝ անձնական վրեժխնդրություն, տնտեսական և վերևից Մոսկվայի ուղղորդումը, որը միանշանակ է։ Կոնկրետ Վանեցյանի դեպքում դա բացահայտ է, այնտեղ նաև գումարներ կան, ակներևաբար երևում է դա այդ գործընթացում։ Այդ մարդիկ, եթե նայենք՝ իրենց գաղափարական բազայով և ժողովրդական աջակցությամբ, զրոյական կարգավիճակում են, բայց իշխանությունը ամեն վայրկյան պարարտացնում է այն հողը, որի վրա կաճեն։

-Թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ Արթուր Վանեցյանի անունները տեղ են գտել «Դոյսե» կենտրոնի հետաքննությունում, որը Հայաստանում Ռուսաստանի գործակալների մասին էր։ Ըստ էության նշվում է, որ փորձ է արվել չեզոքացնել Փաշինյանին մինչև օգոստոս, չի ստացվել և հիմա կոշտ սցենար է գործարկվել։ Ընդունված խոսք է՝ օտարերկրյա գործակալներին բռնում ու դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել։ Ինչո՞ւ հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունը չգնաց այդ քայլին։

-Ինձ թվում է՝ որովհետև եթե Փաշինյանը չգիտեր․․․ ես դա չգիտեմ, դա այլ հարց է, դա քննարկելու հարց է, որովհետև վերսիաների դաշտում ենք․․․ ես հարգում եմ ՀՀ վարչապետի ինստիտուտը և այդ պաշտոնի ֆենոմենը, դրա համար ես իրավունք չունեմ․․․ ասում են՝ Կեսարի կինը կասկածից դուրս է։ Բայց ուրիշ բան եմ ասում՝ երևի դա շատ սկանդալային կլիներ՝ կբացահայտվեին այն մարդիկ, որոնք թվում է՝ օրենքով պիտի կապ չունենայի ԿԳԲ-ի հետ։ Ես կարծում եմ՝ եթե առյուծի բաժինը ընկներ հենց հներին, լյուստրացիան անվերապահորեն կարվեր։

-Այսինքն, ըստ Ձեզ՝ իշխանությունն զգուշացա՞վ իր շարքերի լուսավորումից։

-Այո, իր շարքերի լուսավորումից։ Եվ ձեզ մի բան ասեմ՝ մենք հասկանում ենք չէ՞, որ Ռոբերտ Քոչարյանի դատի ու ազատ արձակման մեջ ինչ դեր է խաղում Մոսկվան, ֆենոմենալ դեր է  խաղում, բա եթե էնտեղ խաղում է, ինչո՞ւ այսպիսի թեթև հարցի մեջ չի կարող խաղալ այդ արմատական դերը։ Խաղում է և այդ լյուստրացիան մեզ մոտ կանգնեցվում է հենց Մոսկվայի ձեռքով, որովհետև Մոսվկվան էդքան հավես ունի՞ նոր գործակալներ պատրաստի, հազիվ աճեցրել են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան