Karevorinfo  Իրադարձություններ  219

Բնակիչների կենցաղային տեխնիկան փչացել է հոսանքի հաշվիչների փոխարինումից հետո. նրանք փոխհատուցում են պահանջում

16:55 երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
Բնակիչների կենցաղային տեխնիկան փչացել է հոսանքի հաշվիչների փոխարինումից հետո. նրանք փոխհատուցում են պահանջում

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան 60 հասցեում էլկտրաէներգիայի հաշվիչների վահանակների փոխարինումից հետո մի շարք բնակիչների կենցաղային տեխնիկան փչացել է։ Factor.am-ի հետ զրույցում բնակիչներից Կարեն Հեքիմյանը նշեց, որ իրենց տանը փչացել է հեռուստացույցը, գազի կաթսան, WiFi սարքը և օդորակիչը։

«Ես փորձեցի կապվել էլեկտրիկի հետ, ասում է՝ ես ի՞նչ անեմ, ոչ մի բան չեմ կարող անել, առավելագույնը՝ կարող եք դիմում գրել։ Գնացի Արաբկիրի տեխնիկական բաժնի պետի մոտ։ Ասում է՝ մենք կապալառու կազմակերպության ենք հրավիրել, հետները պայմանագիր ենք կնքել, այդ մարդիկ էլ անգրագետ մարդիկ են, մարզերից են հավաքված, ես իր բառերն եմ մեջբերում, շատ չեն հասկանում, «նոլն ու ֆազը» իրար են խառնել, ու այդպես է եղել։ Ես չհասկացա՝ ինչո՞ւ իրենք չեն անում, մեկ ուրիշին են հրավիրում, ինքը նորմալ չկարողացավ պատասխանել։ Այդ մարդն ասում է՝ մենք դեմ չենք, որ մեր մեղքով է եղել դա, բայց ոչ մի բան չենք կարող անել, դիմում պետք է գրեք»,- նշեց Հեքիմյանը:

Քաղաքացու խոսքով` դիմում գրելուց հետո արդեն 5-րդ օրն է՝ ոչ մի արձագանք չեն ստացել։

«Ամենավատն այն է, որ դիմումը պետք է գրել ամբողջ քաղաքում 2 տեղ՝ Աջափնյակում ու Նորք-Մարաշում: Գրել ենք, դա չի հարցը, բայց մինչև այսօր ոչ մի արձագանք չկա։ Մարդկանց իրավունքները խախտել են։ Մարդ կա՝ հենց հիմա հեռուստացույց չունի, օդորակիչ չունի, տաք ջուր չունի, որովհետև փչացրել են, արդեն 5-րդ օրն է։ Ու թքած ունեն, ոչ մեկը ո՛չ գալիս է, ո՛չ հետաքրքրվում է»,- հավելեց նա։

Բնակչի խոսքով՝ շենքում այլ քաղաքացիներ ևս տուժել են, սակայն մոտավոր թիվ չի կարող նշել։

«Հենց այդ մարդու մոտ ես տեսա մոտավորապես արդեն 5 դիմում։ Բայց, օրինակ, ես ու շատ մարդիկ դեռ չէին գրել։ Շատերը ոչ էլ հավես ունեն տենց բաների։ Շատ մարդ ոչ էլ գնում, դիմում է գրում, շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն, որ դրանից է եղել։ Ասենք, որոշ մարդիկ տեսել են, որ գործ են արել էլեկտրիկները, դրանից հետո փչացել է, իրար հետ համընկել է, հասկացել են, որ դրանից է։ Լիքը մարդ էլ տանը չի եղել, երեկոյան եկել են, տեսել են հեռուստացույցը փչացած, շատ իմանան՝ ինչի է եղել»,- պատմեց Կարեն Հեքիմյանը:

Factor.am-ը կատարվածի առնչությամբ պարզաբանում խնդրեց ՀԷՑ-ից։ Կազմակերպության լրատվության բաժնի պատասխանատու Նատալյա Սարջանյանը նշեց, որ բնակիչները փոխհատուցում կստանան վնասի համար։

«Մեզ մոտ այսպես է. կա՛մ վերանորոգում ենք, եթե ենթակա է վերանորոգման, կա՛մ ֆինանսական փոխհատուցում ենք տրամադրում»,- ասաց ՀԷՑ ներկայացուցիչը:

Հարցին՝ ո՞ր կազմակերպությանն է պատվիրակվել հաշվիչների փոխարինման աշխատանքը, ի՞նչն է եղել վնասի պատճառը և քանի՞ նման դիմում-բողոք է ստացվել, ՀԷՑ ներկայացուցիչը խոստացավ պատասխանել գրավոր, ավելի ուշ:

Անժելա Պողոսյան