Karevorinfo  Իրադարձություններ  638

Անկառավարելի պարտք. Հայաստանն առաջիկայում ստիպված է լինելու հատել կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության 60 % շեմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

17:05 երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
Անկառավարելի պարտք. Հայաստանն առաջիկայում ստիպված է լինելու հատել կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության 60 % շեմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանն առաջիկայում ստիպված է լինելու հատել «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցության 60 % շեմը։ Սա նշանակում է, որ պարտքն այլևս չի գտնվի կառավարելի մակարդակում:

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանի կառավարության պարտքը կազմել է գրեթե 7.5 մլրդ դոլար, որի մեծ մասը՝ ավելի քան 5.5 մլրդ դոլարը, արտաքին պարտքն է: 2018 թ-ի մայիսի դրությամբ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստանձնեց երկրի ղեկավարումը, կառավարության պարտքը մոտ 6.1 մլրդ դոլար էր, այսինքն՝ այս ընթացքում աճել է 1.4 մլրդ դոլարով կամ մոտ 18%-ով: Այդ ժամանակ արտաքին պարտքը 4.8 մլրդ դոլար էր, այսինքն՝ աճը 700 մլն դոլար է կամ 13%: Մինչդեռ 1 տարի առաջ՝ 2019-ի սեպտեմբերին, հերթական 100 փաստի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսում էր պարտքի նվազման միտումների մասին. «2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019-ի հունիսի դրությամբ վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով»:

Պարտքի աճին զուգահեռ՝ Հայաստանն ամեն տարի ավելացնում է դրա տոկոսներին տրամադրվող գումարները։ 2018-2019 թթ-ի ընթացքում պետական բյուջեից 296.5 մլրդ դրամ ծախսվել է կառավարության պարտքի գծով տոկոսավճարների մարմանը, որից 139 մլրդ դրամը՝ 2018թ-ին, 157.5 մլրդ դրամը՝ 2019-ին, իսկ 2020-ի համար այդ ցուցանիշը նախատեսված էր մոտ 166.7 մլրդ դրամ:

Արտաքին պարտքի գծով ՀՀ կառավարությունն այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում վճարել է 205 մլն դոլար, որից 65.5 մլն դոլարը՝ տոկոսավճար, 139.5 մլն դոլարը՝ մայր գումարի մարում: Միաժամանակ, հունվար-օգոստոսին ստացել է 339.2 մլն դոլար վարկային միջոցներ:

2019 թ-ի արդյունքներով կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը շուրջ 50% էր: Նախատեսվում էր, որ այս և հաջորդ տարիներին տնտեսության աճին զուգահեռ այն ավելի կնվազի։ Սակայն կորոնավիրուսը «խառնեց» կառավարության ծրագրերը՝  ՀՆԱ-ն նվազեց, հարկային եկամուտները պակասեցին, դեֆիցիտը կրկնակի մեծացավ՝ հասնելով մոտ 320 մլրդ դրամի: Ապրիլին, երբ կառավարությունը վերանայեց 2020-ի բյուջեն, գնահատվել էր, որ այս իրավիճակում լրացուցիչ շուրջ 260 մլրդ դրամի պարտք պետք է վերցնել, սակայն զարգացումները սպասվածից է՛լ ավելի բացասական են եղել, տնտեսական անկումը՝ ավելի մեծ: Թե ինչքան պարտք վերցնելու կարիք կլինի, դեռևս պարզ չէ:

«Այդ փոփոխված կանխատեսումներով, մենք հիմա քննարկումների մեջ ենք և չի բացառվում, որ լրացուցիչ պարտքային միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն առաջանա: Բայց դեռևս որոշակիություն չկա: Մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը դրական է համարում, որ կորոնավիրուսի առաջացրած շոկային պայմաններում ծախսերի մակարդակը չի փոփոխվել, նախատեսված որևէ սոցիալական պաշտպանության ծրագիր չի չեղարկվել կամ հետաձգվել. «Իհարկե՝ ռիկսեր կան, բայց մտահոգվելու որևէ կարիք չկա: Կարծում եմ՝ 2021-ին մեզ կհաջողվի որոշակիորեն ամրապնդել և անկման միտումը փոխել դրական աճի միտումով»:

Արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավումը ներկայիս պայմաններում արդարացված է համարում ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը. «Պետք է նկատի ունենալ, որ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային պայմաններում պետական բյուջեն և բյուջետային ծախսերը այն կարևորագույն գործիքներն են, որոնք միջոցով նաև կարելի է պայքարել: Տուժած տնտեսության պայմաններում պետությունը պետք է ծախսերն ավելացնի: Ակնհայտ է, որ նման դեպքերում նվազում են պետական բյուջեի մուտքերը, մեծանում է դեֆիցիտը, որը ծածկելու համար կառավարությունը ստիպված է դիմելու կա՛մ արտաքին, կա՛մ ներքին աղբյուրների»:

Թեև վերջին տարիներին կառավարության պարտքի կառուցվածքում ներքին պարտքի տեսակարար կշիռն ավելացել է, սակայն արտաքին պարտքը շարունակում է գերակշռել: Պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությամբ նախատեսվում է դեֆիցիտի ֆինանսավորման համար ավելի շատ օգտագործել ներքին ռեսուրսները, թեև դա ամենևին չի նշանակում, որ արտաքին պարտքի ներգրավումը կդադարի: Հայաստանի արտաքին պարտքն, իր հերթին, առավելապես արտարժութային է և դրա փոփոխման ռիսկ կա: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, սակայն, պարտքի ավելացման և 60%-ի շեմը հատելու դեպքում անկառավարելի ռիսկեր չի սպասում. «Հարկաբյուջետային կանոնները գործում են շատ կուռ տրամաբանությամբ: Եթե ճգնաժամի ժամանակ չի պահպանվել 50 կամ 60%-անոց շեմը պարտք/ՀՆԱ հարաբերակցություն, դա չի դիտարկվում որպես խախտում»:

Ծայրահեղ ընդդիմադիրների կողմից պարբերաբար հնչող վատատեսական կանխատեսումները, թե Հայաստանին դեֆոլտ է սպասվում, իշխանության ներկայացուցիչները չեն կիսում: Արտակ Մանուկյանի հուշերում նման գործընթացներն արդեն 10 տարի շարունակվում են. «Երբ մի փոքր բացասական զարգացումներ են լինում, դաշտը ավտոմատ ողողվում է դեֆոլտ գուժող փորձագետներով: Ես նման հոռետեսական կանխատեսումները բնավ չեմ կիսում»:

Թե ե՞րբ հոռետեսությունը դուրս կմղվի Նոր Հայաստանից, թերևս, կախված է ոչ միայն կորոնավիրուսի համավարակի հաղթահարումից:

Մանրամասները՝ տեսանյութում: