Karevorinfo  Իրադարձություններ  204

Գերմանիան չի կարող քրեական գործ հարուցել Ալեքսեյ Նավալնու թունավորման գործով

12:50 երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
Գերմանիան չի կարող քրեական գործ հարուցել Ալեքսեյ Նավալնու թունավորման գործով

Գերմանիայի իրավապահ մարմինները չեն կարողանում քրեական գործ հարուցել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հնարավոր թունավորման գործով, քանի որ դեպքն այդ երկրի տարածքում չի տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով գերմանական Sueddeutsche Zeitung պարբերականը։

Նշվում է, որ Բեռլինի դատախազությունը կկարողանար միանալ հետաքննությանը, եթե քաղաքական գործչի առողջական վիճակը վատթարանար։

Պարբերականը նաև պարզաբանում է, որ Գերմանիայի կառավարությունը Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետներին ուղղաթիռ է տրամադրել՝ ռուսաստանցի գործչից վերցված փորձանմուշներն անվտանգ Հաագա հասցնելու համար։

Ավելի վաղ, գերմանական ռազմական լաբորատորիան Նավալնու օրգանիզմում «Նովիչոկ» խմբի թույնի հետքեր էր հայտնաբերել։

Հավելենք, որ Ռուսաստանում հետաքննություն է տարվում Ալեքսեյ Նավալնու հետ տեղի ունեցած դեպքի առիթով։ Սեպտեմբերի 21-ի ՌԴ գլխավոր դատախազությունը դիմել է Գերմանիայի Արդարադատության նախարարությանը՝ քաղաքական գործչին Գերմանիայում հարցաքննելու թույլտվություն ստանալու համար։