Karevorinfo  Իրադարձություններ  179

Մանվել Գրիգորյանը անկողնային բուժում է ստանում. պաշտպանը միջնորդեց քրգործը կասեցնել

11:45 երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
Մանվել Գրիգորյանը անկողնային բուժում է ստանում. պաշտպանը միջնորդեց քրգործը կասեցնել

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր կրկին դատարան չէր ներկայացել, նրա պաշտպանը ներկայացրեց բժշկի գրությունը, համաձայն որի, Գրիգորյանը անկողնային բուժում է ստանում:

Նշենք, որ տևական ժամանակ է այս գործով դատական նիստերը չեն կայանում ամբաստանյալի բացակայության պատճառով: Մանվել Գրիգորյանի պաշտպանը միջնորդեց քրեական գործը կասեցնել և վերացնել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:

Դատախազ Վահե Դոլմազյանը հետազոտելով դատարանին ներկայացված բժշկական փաստաթուղթը ասաց, որ չի կարծում, թե քրեադատավարական առումով Գրիգորյանն այնքան վատ վիճակում է, որ գործը պետք է կասեցվի:

Բացի այդ, դատախազը պահանջեց դատարան ներկայացնել Գրիգորյանի մեկ ամսվա առողջական վիճակի մասին տվյալ և ոչ թե միայն նիստին նախորդող օրվա մասին տվյալներ: Դատախազը դատարանին ասաց, որ պաշտպանների միջնորդությունը ենթակա է մերժման:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար

Լիլիթ Շաբոյան։