Karevorinfo  Իրադարձություններ  283

Թրամփին ռիցին պարունակող նամակ է ուղարկվել․ կասկածյալը ձերբակալվել է

22:15 երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.
Թրամփին ռիցին պարունակող նամակ է ուղարկվել․ կասկածյալը ձերբակալվել է

ԱՄՆ Բուֆալո քաղաքում ձերբակալվել է նախագահ Դոնալդ Թրամփին ռիցին պարունակող նամակ ուղարկելու մեջ կասկածվողը։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Մաքսային ու սահմանային հսկողության ծառայության ավագ սպա Աարոն Բոուքերին։

Նշվում է, որ կինը ԱՄՆ է ժամանել Կանադայից։ Կնոջը ձերբակալել են Սահմանային անվտանգության ծառայության աշխատակիցները։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կասկածյալը զինված է եղել։ Նրա արարքի դրդապատճառները պարզվում են։

Հետաքննչությունների դաշնային բյուրոյից հայտնել են, որ կասկածելի նամակը հայտնաբերվել է Սպիտակ տանն առընթեր գործող Փոստային վերահսկողության ծառայության կողմից։ Նամակն ուղարկված է եղել Կանադայից։

Հավելենք, որ 2018 թվականին էլ ԱՄՆ-ում ձերբակալվել էր ռազմածովային նավատորմի վետերան, որը նույնպես ռիցին պարունակող նամակ էր ուղարկել Դոնալդ Թրամփին ու նրա վարչակազմի անդամներին։ Նշենք, որ ռիցինը բուսական ծագման սպիտակուցային թույն է։