Karevorinfo  Իրադարձություններ  493

Փաշինյանի կյանքը վտանգված է․ հայկական պետության դեմ պայքարող ռուսական իմպերիան դժգոհ է ժողովրդավարությունից․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:20 երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.
Փաշինյանի կյանքը վտանգված է․ հայկական պետության դեմ պայքարող ռուսական իմպերիան դժգոհ է ժողովրդավարությունից․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը քաղաքական, պետական գործիչ Ազատ Արշակյանի հետ

– ՀՀ անկախության 29-րդ տարին լրացավ։ Դուք Ձեր կյանքի զգալի մաս նվիրել եք Հայաստանի անկախության համար պայքարին՝ 10 տարի անցկացնելով խորհրդային բանտերում, սովետական դատարանը Ձեզ ճանաչել է հատուկ վտանգավորության հանցագործ՝ կրկնահանցագործ, անդամակցել եք առաջին ընդհատակյա՝ Ազգային միացյալ կուսակցություն։ Ինչպիսի՞ն էր Ձեզ երևում անկախության գաղափարը 1960-70-ականներին՝ Ձեր գործունեության սկզբում։

– Դա երազանք էր։ Ես պետք է ասեմ, որ 1960-ական թվականները հայտնի են «հալոցք» անունով, որովհետև Սովետական միությունում ռեժիմը թուլացել էր՝ ձախողվել էր այն ծրագիրը, որ ունեցել էր Սովետական միությունը սկզբնական շրջանում և նոր գաղափարի փնտրտուքի մեջ էին, այդ թվում՝ ազգային հարցով։ Ազգային փոքրամասնությունները սկսել էին չափազանց կարևոր դեր խաղալ Սովետական միության կյանքում, օրինակ՝ հայերը հայտնի էին իրենց գեներալներով, հայկական մեկ դիվիզիա հասավ մինչև Բեռլին։ Դա անձնազոհ աշխատանքի հետևանք էր։ Այդ ժամանակ մշակութային ռեզերվացիան վաստակաշատ էր և հարգարժան միավոր էր, հայազգի մշակույթի գործիչները Մոսկվայում հսկայական դեր էին կատարում, նրանք ազդեցիկ էին, լոբբի կար հայկական, դրա համար որոշակի իմաստով հայերի նկատմամբ 20-ականներին եղած բացասական վերաբերմունքն արդեն մեղմացել էր ու Հայաստանում դա զգացվում էր։ Մեզ մոտ էին արդեն վերադարձել աքսորից բազմաթիվ հայրենակիցներ, նրանց թվում էին հայկական բանակի սպաներ, ովքեր չէին գնդակահարվել։ Այսինքն՝ ազատություն և ազատության մթնոլորտ կար։ Եթե չքննարկենք Եղիշե Չարենց, Զապել Եսայան, Ակսել Բակունց․․․ այդ ստալինյան տեռորի զոհերի մասին չխոսենք, դրանից հետո 1949 թվականին զոհվել է Խուդյակովը՝ Խամփերյանցը, որպես ազգային գործիչ, 1953 թվականից՝ Ստալինի մահից հետո, մի մեծ դատավարություն գնաց, դա կոչվում էր «17-ի գործ», ըստ որի՝ 17 հոգի բռնապետության դեմ էին պայքարել, նրանց դատեցին 20-25 տարի ժամկետներով, 1955 թվականին Վլադիմիրի բանտում զոհվեց Նժդեհը, դրանից հետո սկսվեց ազգային պայքարի ռեաբիլիտացիան։

– Դուք պայքարում էիք Սովետական միությունից Հայաստանի անկախության համար։ Արդեն նորանկախ Հայաստանը խնդիր ունի ինքնիշխանության ապահովման՝ նույն ԽՍՀՄ-ի իրավահաջորդ Ռուսաստանից։ Օրերս «Դոսյե» կենտրոնի հրապարակած հետաքննության համաձայն՝ ՌԴ-ը գործակալներ ունի պետական հաստատություններում, ՀՀ ԱԱԾ-ն ռուսական ՖՍԲ-ի մասնաճյուղ է որակվում։ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն այսօր ասաց՝ «Դոյսեի» հետաքննությունը հանցագործության մասին հաղորդում էր և նախաքննություն է ընթանում։ Սա ի՞նչ մարտահրավեր եք որակում, պարո՛ն Արշակյան, փաստերն արժանահավա՞տ էին։

– Աղբյուրը խնդիրն է բարձրացնում, տեղեկացնում է, որ Հայաստանում լավ չի վիճակը, իսկ որպեսզի իրենց աղբյուրները չբացահայտվեն, պայմանական ասենք՝ Պողոսի փոխարեն Պետրոսի անունն են տալիս, աղբյուրը չեն ասում։ Մեզ համար կարևոր է այն, որ ռուսական իմպերիան այսօր թուլացել է։ ԽՍՀՄ-ը ռուսական իմպերիայի մականուններից մեկն է, հիմա ԵՏՄ կարող է լինել, դրանից առաջ Ռոմանովների դինաստիա էր, կարևորն այն է, որ այն մեզ ազատազրկել է, մեզ վրա բռնացող պետությունը նույնն է՝ Ռուսաստանը՝ իր դաշնակից Թուրքիայի հետ միասին։ Նրանք չեն հրաժարվել 1921 թվականի մարտի 16-ի դաշինքից մեր դեմ։ Չասենք, թե Ռուսաստանը հիմա այլ է։ Ո՛չ, դա այդպես չէ, նրա անունն է փոխվել, նրա նպատակները նույնն են՝ իրենք գլխավորն են, մնացածներն իրեն սնուցում են։

– Խոսք է գնում Փաշինյանին չեզոքացնելու չիրականացված գործողության մասին, և որ կոշտ սցենար է գործարկվել նրա դեմ։ Որպես «Հոկտեմբերի 27», «Մարտի 1», քաղաքական սպանություններ տեսած ժողովուրդ, վատատեսական սպասումներ են առաջ գալիս։ Ի՞նչ միջոցներ կարող են ձեռք առնվել՝ չեզոքացնելու Փաշինյանին։

– Հայաստան երկրի ղեկավարությունը՝ սկսած Պապ թագավորից, բոլորը մահապարտներ են՝ Աղասի Խանջյանը, Մյասնիկյանը, Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ բոլորը մահապարտներ են, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ընտրել է այդ ճանապարհը, ինքը հենց որ արդարության դրոշը բարձրացրեց, անկախություն բառից նա խուսափում է, ուրեմն ինքն արդեն իրեն հայտարարեց մահապարտ՝ «Նովիչոկ» կլինի, փամփուշտ կլինի, Կալաշնիկով կլինի․․․ նրա կյանքը վտանգված է։ Մենք տեսնում ենք՝ նրանք ինչեր են անում մյուսների հետ։ Մենք գիտենք՝ ինչպես են վարվում իրենց քաղաքացիների հետ, իսկ որ Փաշինյանի նկատմամբ կա հատուկ բացասական վերաբերմունք, ակնհայտ է։ Մեր «արմյաշկաների» լեզվով և բերանով դա մեզ անընդհատ ասում են։ Ռուսները գրեթե ոչինչ չեն ասում՝ բացի մի քանի հոգեկան հիվանդներից, որոնք դրական կարծիք չունեն։ Ծագումով հայերը Նիկոլ Փաշինյանին նախազգուշացնում են, զգուշացնում են, նրան հայտարարում են օրենքից դուրս, հրահրում են Նիկոլ Փաշինյանի դեմ։ Նրանք հայկական պետության ու ռեժիմի դեմ արշավ են սկսել, ինչը նշանակում է՝ մենք բոլորս պետք է իմանանք՝ ռուսական իմպերիան դժգոհ է ժողովրդավարությունից,  արդարության ձգտումից, դատաիրավական բարեփոխումներից, դժգոհ է, որ մենք չենք ուզում տգիտությունը մեր իշխանությունում գերակշռող լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան