Karevorinfo  Իրադարձություններ  218

Նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն

16:25 երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.
Նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոն:

Ընդգծելով, որ այս տարի նշվում է Հայաստանի և Ինդոնեզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-ամյակը՝ նախագահ Վիդոդոն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վստահություն է հայտնել:

Ինդոնեզիայի նախագահը վերհիշել է 2020 թ. հունվարին Արաբական Միացյալ Էմիրություններում նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը, որի ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության, նորարարությունների ոլորտներում և հույս է հայտնել, որ երկու երկրները կյանքի կկոչեն երկկողմ գործակցությունը խթանելու հանձնառությունը:

Նախագահ Վիդոդոն իր բարեմաղթանքներն է հաղորդել նախագահ Սարգսյանին և Հայաստանի ժողովրդին: