Karevorinfo  Իրադարձություններ  269

Հանրապետական սենատորների ջանքերը` ԱՄՆ Գերագույն դատարանում

17:15 կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.
Հանրապետական սենատորների ջանքերը` ԱՄՆ Գերագույն դատարանում

ԱՄՆ-ի Սենատում հանրապետականների մեծամասնության ղեկավարն ասել է, որ երկրի Գերագույն դատարանի դատավոր Ռութ Բեյդեր Գինսբուրգի մահվան պատճառով նրա թափուր տեղը լրացնելու են նախագահ Թրամփի առաջարկած թեկնածուով. տեղեկացնում է VOA-ն:

Գինսբուրգն 87 տարեկան հասակում մահացավ նախագահական ընտրություններից վեց շաբաթ առաջ: Թրամփը հայտարարել է, թե ինքն ուզում է, որ նոր դատավորն այս պաշտոնում երդում տա «առանց օր կորցնելու»:

Ինն անդամ ունեցող դատավորների խորհուրդը չափազանց կարևոր հաստատություն է ԱՄՆ-ի օրենքներին վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու գործում:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Սենատի հանրապետականներն արգելափակեցին դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի ներկայացրած թեկնածուի հաստատումը որպես Գերագույն դատարանի դատավոր` իրենց քայլն արդարացնելով ընտրական տարի լինելու հանգամանքով:

Թրամփի դեմոկրատ մրցակից Ջո Բայդընն այժմ պնդում է, որ նոր դատավորի նշանակումը չի կարող տեղի ունենալ մինչև ընտրությունները:

Գերագույն դատարանում 27 տարի դատավորի պաշտոնը զբաղեցրած Գինսբուրգը ինը հոգանոց դատարանի ազատական չորս անդամներից մեկն էր: Նրա մահը նշանակում է, որ եթե նրա փոխարեն հանրապետականներին հաջողվի նշանակել իրենց թեկնածուին, դատարանում հավասարակշռությունը կշեղվի դեպի պահպանողականները: