Karevorinfo  Իրադարձություններ  691

Վանեցյանն է «Դոսյեի» Կանդիդատ անունով անձը․ նա վաճառված է ռուսական հատուկ ծառայություններին․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:55 ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.
Վանեցյանն է «Դոսյեի» Կանդիդատ անունով անձը․ նա վաճառված է ռուսական հատուկ ծառայություններին․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

-Սեպտեմբերի 21-ին ՀՀ քաղաքական քարտեզում կհայտնվի նոր կուսակցություն, որի՝ «Հանուն Հանրապետության» հիմնադիրը Դուք եք։ Ի՞նչ նոր բան է ձեր ուժն ավելացնելու բազմերանգ քաղաքական այս դաշտում, որ այսօր չկա։

-2018 թվականի հեղափոխությունից հետո մենք չունենք այդ բազմազանությունը քաղաքական ներկապնակի, և մենք գալիս ենք իրականում հետհեղափոխական վակուումը մեզանով լցնելու։ Ես կարծում եմ, որ հեղափոխական օրակարգը պաշտպանող պիտի լինեն ոչ միայն իշխանական և պրոիշխանական ուժերը, այլև պիտի գան նոր քաղաքական միավորներ, որոնք սեփական տեսլականով, սեփական պատկերացումներով պիտի առաջ տանեն հեղափոխության հռչակումները, որոնք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գործող իշխանությունները չեն կարողանում ամբողջությամբ իրականացնել։ Այստեղ պրոֆեսիոնալիզմի, անգործության, երբեմն՝ հանցավոր անգործության խայտառակ պատճառներ կան, և մենք գալիս ենք այդ պատճառները չեզոքացնելու և միավորելու այն բոլոր քաղաքական միավորներին ու գործիչներին, որոնք իսկապես հավատում են, որ հեղափոխությունը Հայաստանին տրված եզակի շանս է, և այն պիտի բոլոր միջոցներով պաշտպանել, որպեսզի մեր երկիրը առավել անցնցում, բայց հաստատուն ժողովրդավարական գործընթացներից չշեղվի, և հեղափոխությունը դառնա անշրջելի։

-Մեծ հանրահավաք խոստացած Գագիկ Ծառուկյանի անունը Խոդորկովսկու հիմնադրած «Դոսյե» կենտրոնի հրապարակած հետաքննությունում է ներառվել։ Այն ՀՀ պետական և քաղաքական համակարգերում Ռուսաստանի գործակալների մասին է։ Ծառուկյանի անձնագրի պատճենը, ըստ «Դոսյեի», հայտնվել է ՌԴ նախագահականի աշխատակազմում՝ գեներալ Վլադիմիր Չերնովի քարտուղարությունում։ ԲՀԿ-ն «Եդինայա Ռոսիայի» հետ համագործակցության արձանագրություն է ստորագրել։ Այս տեղեկության նշանակությունը ո՞րն է՝ Ծառուկյանի այսօրվա ակտիվության համատեքստում։

-Ես, ճիշտն ասած, զարմացած եմ այն ակտիվությունից, որ լրահոսն ու սոցիալական մեդիան քննարկում է «Դոսյեի» այս հետաքննությունը։ Այդտեղ որևէ նորություն չկա։ Ես ասեմ, որ քաղաքական որոշ շրջանակներ անհանգստացած են, թե ինչու իրենց անունը չկա այդտեղ։ Հիմա նրանք փնտրում ու բացատրություն են պահանջում ռուսական հայտնի շրջանակներից, պետական կառույցներից, թե կարո՞ղ է մեր նկատմամբ վստահությունը պակասել է։ Ո՞վ չգիտեր, որ Արտաշես Գեղամյանը դավաճան է, գործակալ է ռուսական և իր կյանքի նպատակը, իմաստը եղել է ավելի շատ ռուսական կայսրությանը ծառայելը, քան Հայաստանին։ Չենք մոռացել, որ 2003 թվականին Արտաշես Գեղամյանը Մատենադարանի հարթակից Վլադիմիր Պուտինին ուղղված նամակ էր կարդում, մենք չենք մոռացել Հայկ Բաբուխանյանի, Արամ Սաֆարյանի անցյալը։ Բոլորն էլ այս կամ այն կերպ առնչվել են նույն շրջանակներին, որ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, որ ԲՀԿ-ի անդամ էր և ԱԺ պատգամավոր։

Ես կարծում եմ, որ այդտեղ զարմանալի ոչինչ չկա։ Այս մարդիկ՝ անհայրենիքներ․․․ և ՀՀ-ի պետականության ու անկախության հետ անհաշտ են շարունակում մնալ։ Եվ դրանց այսօրվա պարագլուխը․․․ ի դեպ, ասեմ, որ Կանդիդատ անունով անձը, որ վկայաբերված է այս «Դոսյեում», Վանեցյանն է, որ այսօր ողջ խաղադրույքը հենց նրա վրա է դրված, որովհետև նա է կարողացել ամբողջությամբ վաճառվել ռուսական հատուկ ծառայությունների այն շրջանակին, ովքեր կարող են այս կամ այն կերպ հետաքրվել այստեղով։ Ի դեպ, պիտի ասեմ, որ դա փորձարկվեց այս տարվա հունիս ամսին, երբ կրիտիկական իրավիճակ էր, երբ Ռոբերտ Քոչարյանն ազատվեց բանտից, Գագիկ Ծառուկյանին չհաջողվեց կալանավորել։ Սրանք շատ նուրբ գործընթացների և գործողությունների արդյունքում հնարավոր եղավ ցնցումներից խուսափել։ Դա հաջողվեց Նիկոլ Փաշինյանին և ի պատիվ իրեն՝ այդ շրջանը մենք պատվով հաղթահարեցինք։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան