Karevorinfo  Իրադարձություններ  246

Պացիենտների անվտանգության օրը և COVID-19-ի մարտահրավերները

15:40 հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ.
Պացիենտների անվտանգության օրը և COVID-19-ի մարտահրավերները

Պացիենտների անվտանգությունը սկսում է բուժաշխատողների անվտանգությունից․ այս գաղափարախոսությամբ է 2020 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում պացիենտների անվտանգության համաշխարհային օրը։

Սեպտեմբերի 17-ը պացիենտների անվտանգության օր է հռչակվել 2019թ․-ից՝ Համաշխարհային առողջապահական վեհաժողովի 72-րդ նստաշրջանում, որի ժամանակ պացիենտների անվտանգությունը ճանաչվել է որպես համաշխարհային առողջապահական գերակայություն։

«Պացիենտների անվտանգության համաշխարհային օրվա նպատակներն են՝ բարձրացնել հանրային իրազեկվածությունն ու մեծացնել հասարակության ներգրավվածությունը, ընդլայնել գլոբալ ըմբռնումը եւ խթանել համաշխարհային համերաշխությունն ու պացիենտների անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունները»,- նշված է ԱՀԿ հաղորդագրության մեջ։

Մարտահրավերներ, որ ի հայտ բերեց COVID-19-ը

ԱՀԿ-ն նշում է, որ COVID-19 համավարակն ի հայտ է բերել այն հսկայական մարտահրավերներն ու ռիսկերը, որոնց ամբողջ աշխարհում բախվում են բուժաշխատողները։ Այդ մարտահրավերների թվում են բուժօգնության միջամտությունների հետ կապված վարակները, բռնությունները, խարանը, հոգեբանական եւ հուզական խանգարումները, հիվանդություններն ու, նույնիսկ, մահը: