Karevorinfo  Իրադարձություններ  730

Սերժ Սարգսյանին սանձող և Ապրիլյան պատերազմի պատճառը բացահայտող փաստաթուղթ է ցուցադրել Սամվել Բաբայանը. Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:10 հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ.
Սերժ Սարգսյանին սանձող և Ապրիլյան պատերազմի պատճառը բացահայտող փաստաթուղթ է ցուցադրել Սամվել Բաբայանը. Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանի հետ

– Պարո՛ն Ղուկասյան, օրերս Դուք Արցախում հանդիպել եք ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ: Նա Ձեզ ցույց է տվել Արցախի խաղաղ կարգավորմանը վերաբերող փաստաթղթեր, որոնք ի հայտ են եկել Ապրիլյան պատերազմից հետո: Փաստաթղթերից մեկը եղել է առաջարկ՝ ՀՀ այն ժամանակվա ղեկավարության կողմից ԵԱՀԿ Մինսկին: Կխնդրեմ մանրամասնեք՝ ի՞նչ բովանդակություն ունեի այդ փաստաթղթերը:

– Սամվել Բաբայանը մեզ ներկայացրեց և հնարավորություն տվեց ծանոթանալ Ձեր նշած փաստաթղթերի հետ: Ապրիլյան պատերազմից հետո, ես ենթադրում եմ՝ Վիեննայի հանդիպման ժամանակ կամ դրան զուգահեռ, Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել էին կողմերին՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, հանդես գալ հռչակագրով, որտեղ նախագահները պետք է հաստատեին, որ ընդունում են խաղաղ կարգավորման համար առաջարկված Մադրիդյան սկզբունքների վեց հայտնի կետերը: Դրանք դեռ 2009 թվականից հնչեցրել էին Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները: Այդ կետերը հայտնի են բոլորին, դա նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շրջակա բոլոր տարածքների վերադարձն է Ադրբեջանին, Արցախի ժամանակավոր կարգավիճակը, վերջնական կարգավիճակի որոշումը հանրաքվեի միջոցով, որի արդյունքները կլինեն իրավաբանորեն պարտադիր բոլոր կողմերի համար, խաղաղարար անվտանգություն ապահովող միջազգային ուժերի օպերացիա կլիներ, փախստականների վերադարձ և Արցախը Հայաստանի հետ միավորող Լաչինի միջանցքի հարցը:

Այդ վեց դրույթները եղել են ամփոփված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող հռչակագրի մեջ: Այդտեղ հստակ նշված է, որ խաղաղ կարգավորման նպատակն է՝ Ադրբեջանին վերադարձնել վերը նշված տարածքները, խաղաղ կարգավորմանը հասնել այսինչ-այսինչ եղանակներով: Եվ նշված էր, որ այդ փաթեթը կոչվում է հռչակագիր՝ փաթեթային կարգավորման տարբերակի վերաբերյալ: Նշված էր, որ այդ բոլոր դրույթները գործում են միասին և որևէ մեկը չի կարող առանձին մեկնաբանվել: Երկրորդ փաստաթուղթը հայկական կողմի առաջարկն է, որտեղ այդ հռչակագրի բոլոր դրույթները պահպանված էին:

– Երբ նշում եք՝ հայկական կողմի առաջարկն էր, կոնկրետ ո՞ւմ նկատի ունեք՝ ՀՀ այն ժամանակվա նախագահի՞ն միայն, թե՞ նաև Արցախի ղեկավարությանը:

– Այո՛, ՀՀ նախագահի պաշտոնը զավթած Սերժ Սարգսյանի առաջարկն էր Մինսկի խմբի համանախագահներին և Իլհամ Ալիևին, որտեղ հստակեցում էր մտցված որոշ կետերում, բայց, ըստ էության, դա նույն հռչակագիրն էր, որը Ձեզ նոր ներկայացրեցի՝ բոլոր կետերով, տրամաբանությամբ, փիլիսոփայությամբ՝ հաստատումով, որ բանակցությունների նպատակն է շրջանների վերադարձը և այլն: Այսինքն՝ կարելի է այսպես ձևակերպել․ երբ հուլիսին Սանկտ Պետերբուրգում հանդիպում տեղի ունեցավ, այդ առաջարկով Սերժ Սարգսյանը գնաց Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման, և հիշում ենք, որ այդ նույն օրը կալանավորվեց Ժիրայր Սեֆիլյանը։ Այս բացահայտումը կարևոր նշանակություն ունի Ապրիլյան պատերազմը և դրանից հետո գործընթացները հասկանալու համար: Եվ մենք շնորհակալ ենք Սամվել Բաբայանին, որովհետև նա այդ հնարավորությունը մեզ ընձեռեց:

– Արդյո՞ք Ձեր ներկայացրածը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը նաև ստորագրություն է դրել նման բովանդակությամբ հռչակագրի տակ: Նկատի ունեմ, որ եթե հայկական կողմը վերջնականապես համաձայներ այդ դրույթներին, դա իրավական հետևանքնե՞ր էր ունենալու:

– Եթե Ադրբեջանը դրան իր համաձայնությունը տար, դա կդառնար փաստաթուղթ: Եվ ես կասեի, որ դա ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև Հայաստանի ու Արցախի վերնախավի համաձայնությունն էր Մադրիդյան սկզբունքներին ու այդ վեց դրույթներին, որոնք առաջարկվել են խաղաղ կարգավորման համար որպես պլատֆորմ: Այդ փաստաթղթերի առկայությունը Սամվել Բաբայանի մոտ էական դերակատարություն ուներ և ունի՝ ինչո՞ւ Արցախի վերնախավն ասես հեռացավ և, կարծես, ասպարեզում չի երևում: Եվ երբ Սամվել Բաբայանը քննադատում էր Սերժ Սարգսյանին, ինքը հենվում էր այդ փաստաթղթերի ու փաստի վրա, որ Հայաստանի ղեկավարներն այդպիսի մտադրություններ ունեին։ Իմ կարծիքով՝ սա Սերժ Սարգսյանին սանձող հանգամանք է: Ինչպես Նիկոլ Փաշինյանն ասում է՝ խելոք իր տեղում նստի և չփորձի հանրությանը մոլորության մեջ դնել այդ օրերին իր ընդունած որոշումների վերաբերյալ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան