Karevorinfo  Իրադարձություններ  192

Առաջին անգամ դպրոցում. ինչպես առաջին դասարանցիներին ընդունեցին Արագածոտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:05 հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ.
Առաջին անգամ դպրոցում. ինչպես առաջին դասարանցիներին ընդունեցին Արագածոտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիմակ ու շոգ եղանակ։ Այս պայմաններում Հայաստանի ամբողջ տարածքում սկսվեց նոր ուսումնական տարին։ Այս տարվա առանձնահատկությունները որոշ խնդիրներ են առաջադրել նաև մարզային դպրոցներում, որոնց մասին պատմում է Դավթաշեն գյուղի դպրոցի տնօրենը։

«Դասվարը դուրս եկավ, ասաց՝ երկու աշակերտի դիմակ պոկվել է, գնաց բերեց»,- ասում է դպրոցի տնօրեն Հրաչուհի Կարապետյանը։

Դավթաշենի ամենակրտսեր աշակերտները՝ առաջին դասարանցիները առաջին տպավորությունը ստացել են հենց դիմակով։ Ուսումնառության այլ ձև նրանք չեն տեսել։ Դպրոցը հավանել են, դիմակները՝ ոչ այնքան։

Բացի դիմակի կրումից՝ կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար դպրոցներում նաև իրականացվում է ջերմաչափում, իսկ, օրինակ, Կաթնաղբյուր գյուղի դպրոցում աշակերտների շփումը նվազեցնելու համար օգտագործվում են առանձին մուտքեր։

«Մինչև 7-րդ դասարանի աշակերտները գալիս են հիմնական մուտքով, ջերմաչափում ենք և ընդունում։ Ունենք նաև երկրորդ մուտքը, երեխաներին ընդունելիս մի հատվածն էլ այստեղից է մտնում, որպեսզի կուտակումներ չառաջանան»,- ցույց է տալիս Կաթնաղբյուրի դպրոցի տնօրեն Արթուր Ասատրյանը։

Սակայն դպրոցից դուրս գալուց հետո երեխաները, միևնույն է, տուն են գնում միասին` կարոտն առնելով դպրոցական ընկերներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան