Karevorinfo  Իրադարձություններ  171

Շաթիրյանը՝ Միքայել Մինասյանի ապօրինի հարստանալը չնկատելու, Հրայր Թովմասյան vs Վահե Գրիգորյան ընտրանքի, ՍԴ նախագահ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:00 չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
Շաթիրյանը՝ Միքայել Մինասյանի ապօրինի հարստանալը չնկատելու, Հրայր Թովմասյան vs Վահե Գրիգորյան ընտրանքի, ՍԴ նախագահ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը Սահմանադրական դատարանի ընտրված դատավոր Էդգար Շաթիրյանի հետ

– Պարո՛ն Շաթիրյան, Դուք ընտրվեցիք ՍԴ դատավոր, սակայն տեղյակ եք, որ անգամ այս իշխանության կողմնակիցներից շատերը, մեղմ ասած, չողջունեցին Ձեր և մյուս թեկնածուների ընտրությունը։ Ձեզ նախկինների ճամբարակից են համարում, նշում են՝ չեք կարող անաչառ դատավոր լինել։ Ձեզ հասե՞լ են այս մտահոգություները։

– Անկեղծորեն աշխատում եմ որևէ կերպ չարձագանքել, առավել ևս՝ հրապարակային դաշտում։ Հետևում եմ նշված հրապարակումներին, այո՛, եղել են լուսաբանումներ՝ թե՛ դրական, թե՛ բացասական։ Երևույթին նորմալ եմ վերաբերվում։ Հասկանալի է, որ միևնույն անձնավորությունը չի կարող բոլորի համար ընդունելի լինել, կարող են լինել նաև քննադատություններ, սա ևս նորմալ է։ Այլ հարց է, որ առանձին դեպքերում այդ քննադատություններն ակնհայտորեն ուղղորդվում են առանձին շրջանակների կողմից և հետապնդում են ինչ-ինչ նպատակներ։

– Հիմա ինչո՞ւ են Ձեզ նախկինների հետ կապում։

– Պարզ տրամաբանությամբ, որ նախկինում զբաղեցրել եմ որոշակի պաշտոններ, մասնավորապես՝ վերջին պաշտոնիս առնչությամբ են շեշտադրումներ կատարում՝ որպես Հակակոռուպցիոն մարմնի անդամի։ Ես 2015-19թթ․ պաշտոնավարել եմ որպես Էթիկայի հանձնաժողովի անդամ։

– Հենց այդ մասով ասում են, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում չեք բարձրաձայնել ապօրինի հարստացումների մասին, չեք պայքարել կոռուպցիոն երևույթների դեմ։ Դուք պատասխանեցիք, թե պարզապես տեսախցիկներ չեք փնտրել՝ Ձեր աշխատանքով հպարտանալու։ Կներկայացնե՞ք Ձեր հաջողությունները հանձնաժողովում։

– Նախ՝ վերահաստատում եմ դիրքորոշումս, այսինքն՝ այն, ինչ ասացի Ազգային ժողովի պատասխանատու ամբիոնից։ Չէի ցանկանա առավել դրվագային անդրադարձ կատարել, ընդամենը մի քանի շեշտադրումներ։ Եկեք նշենք, որ այս մարմինը հանդիսացել է կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված գործառույթներ իրականացնող սուբյեկտ, և ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի մարմին։ Հակակոռուպցիոն պայքարն ինքնին շատ տարողունակ է, և կանխարգելումը դրա բաղադրիչներից ընդամենը մեկն է։ Գիտեք, որ գործիքակազմի հետ կապված բավական լուրջ խնդիրներ են եղել, որոնց փորձ արվեց լուծում տալ 2017 թվականի օրենսդրական փոփոխությունների արդյունքում։ Դրանից հետո լավ է, թե վատ․․․ ակտիվորեն նախաձեռնվել են վարույթային ընթացակարգեր, կիրառվել են տույժեր, որոշակիորեն բարելավվել են նաև էթիկային և շահերի բախմանն առնչվող կարգավորումները։ Կարծում եմ, այնուամենայնիվ, սա արդեն անցյալի էջ է, միևնույն է, ինչ էլ հիմա ասեմ, չեմ կարծում, որ համապատասխան սուբյեկտների դիրքորոշումն այս հարցի առնչությամբ փոփոխության կենթարկվի։ Թող մտածեն՝ ինչ ուզում են, դա իրենց որոշելիքն է։ Մի բան արձանագրենք, որ իմ մասնագիտական գործունեության ընթացքում ես ձգտել եմ առավելագույնս մնալ պրոֆեսիոնալիզմի մակարդակում։ Հասկանալի է, որ սա եղել է կոլեգիալ մարմին, և ես եղել եմ դրա հինգ անդամներից ընդամենը մեկը, հետևաբար՝ միանձնյա որոշումներ չեմ կայացրել։ Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն պայքարին՝ լայն ասպեկտով, գիտենք, որ դրա հաջողության թիվ մեկ գրավականը քաղաքական կամքն է։

– Այսինքն՝ նախկին իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը նաև խանգարել է Ձեր աշխատանքին։

– Ես չարձանագրեցի քաղաքական կամքի բացակայություն, այնուամենայնիվ, որովհետև 2017-18թթ․ տեղի են ունեցել բավական մեծածավալ օրենսդրական փոփոխություններ։ Չմոռանանք, որ հենց 2017 թվականի հուլիսից ուժի մեջ մտան հայտարարագրման խախտումների համար պատասխանատվություն սահմանող նորմերը, 2018-ի հունիսից համաժամանակյա ուժի մեջ մտան ապօրինի հարստացմանն առնչվող դրույթները։

– Պարո՛ն Շաթիրյան, սպասվում է, որ վաղը Դուք Ազգային ժողովում երդում կտաք որպես Սահմանադրական դատարանի դատավոր, և գնալու եք ՍԴ, որտեղ սպասվում են նախագահի ընտրություններ։ Պատրաստվո՞ւմ եք առաջադրել Ձեր թեկնածությունը։

– Ես դեռ չեմ ստացել անգամ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, որովհետև, օրենքի ուժով, դա տեղի է ունենում երդմնակալության արարողությունից հետո։ Իսկ երդումը տեղի կունենա վաղը առավոտյան ԱԺ նիստերի դահլիճում։ Այն պահից սկսած երբ կստանձնեմ ՍԴ դատավորի պաշտոնը, արդեն դատարանը կառաջնորդվի օրենքի այն դրույթներով, որ ՍԴ-ն իր կազմից պետք է ընտրի դատարանի նախագահ։ Արդեն, օրենքին համապատասխան, կա՛մ դատավորները կառաջադրեն թեկնածուներ, կա՛մ կլինեն ինքնառաջադրումներ։ Ինձ վերաբերում է հարցին անձնական հարթությունում մոտենալուն, ես ունեմ իմ հստակ դիրքորոշումն այս հարցի առնչությամբ, բայց այս պահին չեմ հրապարակի, որովհետև անլուրջ եմ համարում այս հարցի մասին այս պահին խոսելը։ Առավել ևս՝ նկատի ունենալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ընտրության հետ կապված զարգացումները։

– Եթե լինեն երկու թեկնածուներ՝ Հրայր Թովմասյան և Վահե Գրիգորյան, Ձեր նախապատվությունը ո՞ւմ կտաք։

– Եկեք կրկին չանձնավորենք այս հարցը, երևույթի մասին ենք խոսում։ Բնականաբար՝ հենց այնպես, ինքնանպատակ չեն առաջադրվում, կլսեմ ծրագրային մոտեցումները, տեսլականը, ըստ այդմ, իմ ներքին համոզմամբ կկայացնեմ սեփական որոշումս։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան