Karevorinfo  Իրադարձություններ  102

Հունական Սամոս կղզում փախստականների ճամբարի մոտ հրդեհ է բռնկվել

13:20 չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
Հունական Սամոս կղզում փախստականների ճամբարի մոտ հրդեհ է բռնկվել

Հունական Սամոս կղզում փախստականների ճամբարի հարևանությամբ հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Վաթիի քաղաքապետ Յորղոս Ստանցոսը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ կրակը բռնկվել է միգրանտների և փախստականների գրանցման կենտրոնի շրջանում։

Հրշեջներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը։ Ստանցոսի խոսքով՝ ճամբարին ոչինչ չի սպառնում։ Հրկիզման կասկածանքով մի քանի տղամարդ է ձերբակալվել։

Վաթիի ճամբարում, որը նախատեսված է 650 մարդու համար, 4.600 միգրանտ է բնակվում։ Սեպտեմբերի 15-ին այստեղ կորոնավիրուսի երկու դեպք է գրանցվել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին էլ հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է հունական Լեսբոս կղզու «Մորիա» ճամբարը, որը խոշորագույնն է ամբողջ ԵՄ-ում։ Այնտեղ շուրջ 12.600 մարդ էր բնակվում՝ թույլատրելի առավելագույն 2.800-ի դեպքում։