Karevorinfo  Իրադարձություններ  223

Յոսիհիդե Սուգան՝ Ճապոնայի նոր վարչապետ

Յոսիհիդե Սուգան՝ Ճապոնայի նոր վարչապետ

Յոսիհիդե Սուգան՝ Ճապոնայի նոր վարչապետ
11:25 չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ.
Յոսիհիդե Սուգան՝ Ճապոնայի նոր վարչապետ

Ճապոնիայում շուրջ ութ տարի անց կառավարության ղեկավար է փոխվել։ Խորհրդարանի ստորին պալատն այսօր երկրի վարչապետ է ընտրել 71-ամյա Յոսիհիդե Սուգային, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սուգան կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինել է Սինձո Աբեին, որը պաշտոնից հեռացել է առողջական խնդիրների պատճառով։

Յոսիհիդե Սուգան Աբեի մտերիմ թիմակիցն է և արդեն խոստացել է շարունակել նախկին վարչապետի կուրսը՝ ուղղված ճապոնական էկոնոմիկայի ակտիվ խթանմանը։

Հավելենք, որ մինչ այս էլ Սուգան ընտրվել էր իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր նախագահ։ Քանի որ այս կուսակցության ներկայացուցիչները խորհրդարանի ստորին պալատում մեծամասնություն են կազմում, վարչապետի պաշտոնում Սուգայի ընտրվելը երաշխավորված էր։