Karevorinfo  Իրադարձություններ  177

Լավրովը Գերմանիայի ԱԳ նախարարին կոչ է արել հրաժարվել Նավալնու հետ կապված դեպքի քաղաքականացումից

22:50 երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
Լավրովը Գերմանիայի ԱԳ նախարարին կոչ է արել հրաժարվել Նավալնու հետ կապված դեպքի քաղաքականացումից

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հեռախոսազրույցում քննարկել են Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակում փոխգործակցությունը։ Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը համագործակցության ուղղությամբ. այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Զրուցակիցներն անդրադարձել են ռուս-գերմանական հարաբերությունների հեռանկարներին, ինչպես նաև Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված երկկողմ և բազմակողմ միջազգային փոխգործակցությանը։ Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը համագործակցելու այդ հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳ նախարարն իր գործընկերոջը կոչ է արել Նավալնու հետ կապված իրավիճակի հետագա քաղաքականացումից հրաժարվել։