Karevorinfo  Իրադարձություններ  608

Մեժլումյանը նշեց՝ Փաշինյանին մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգի նկատմամբ բռնության համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

17:55 երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
Մեժլումյանը նշեց՝ Փաշինյանին մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգի նկատմամբ բռնության համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շաունակվում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի քննությունը, որն առնչվում է Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ՀՀ Սահմանադրական կարգը տապալելուն։

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեց իրենց տրամադրել այս գործով առկա բոլոր նյութերը։ Նա նշեց, որ եթե պաշտպանության կողմին տրամադրվեն նախաքննության փուլում գտնվող մայր գործի ողջ նյութերը, իրենք կգտնեն այն ապացույցները, որոնցով կկարողանան արդարացնել իրենց պաշտպանյալներին:

Կարեն Մեժլումյանը նախ նշեց, որ մեղադրանքների որոշումներում, ինչպես նաև մեղադրական եզրակացության մեջ, կարմիր թելով անցնում է այն, որ 2008 թ. մարտի 1-ի երեկոյան, ընդհուպ՝ մարտի 2-ի գիշերը, տեղի են ունեցել խաղաղ հավաքներ, ինչը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու համար Զինված ուժերի և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում գործողություններ են իրականացրել՝ գործածելով զենք, պայթուցիկ նյութեր և այլ հատուկ միջոցներ:

Նա նաև հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք էր առաջադրվել Սահմանադրական կարգը բռնի տապալելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան