Karevorinfo  Իրադարձություններ  260

«Շարիտե» կլինիկայից Նավալնու առաջին լուսանկարն է հրապարակվել

14:40 երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
«Շարիտե» կլինիկայից Նավալնու առաջին լուսանկարն է հրապարակվել

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու Instagram-ի էջում առաջին լուսանկարն է հրապարակվել թունավորումից և Բեռլինի «Շարիտե» կլինիկայում հայտնվելուց հետո։ Նախօրեին գերմանական բուժհաստատությունից հաղորդել էին, որ Նավալնու առողջական վիճակը բարելավվել է, նա կարողանում է վեր կենալ անկողնուց։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ լուսանկարում Նավալնու կինն է՝ Յուլիա Նավալնայան, ինչպես նաև երեխաները։

«Ողջո՛ւյն, Նավալնին է։ Կարոտել եմ ձեզ։ Ես դեռևս գրեթե ոչինչ չեմ կարողանում, բայց ահա երեկ կարողացա մի ամբողջ օր ինքնուրույն շնչել։ Շատ դուր եկավ։ Զարմանալի, շատերի կողմից թերագնահատված պրոցես։ Խորհուրդ եմ տալիս»,- կատակել է նա։

Նշենք, որ «Շարիտե»-ից նախօրեին հայտնել էին նաև, որ Նավալնին ամբողջությամբ անջատվել է թոքերի արհեստական օդափոխման սարքից։

Միաժամանակ, Գերմանիայի կառավարությունը երկուշաբթի հաղորդել է, որ ևս երկու անկախ լաբորատորիաներ հաստատել են, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» նյութով։