Karevorinfo  Իրադարձություններ  257

Շիրակի մարզի 3 գյուղերի բնակիչներ հրաժարվում են երեխաներին դպրոց ուղարկել․ տրանսպորտի խնդիր կա

14:20 երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
Շիրակի մարզի 3 գյուղերի բնակիչներ հրաժարվում են երեխաներին դպրոց ուղարկել․ տրանսպորտի խնդիր կա

Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի Սալուտ, Վարդաղբյուր, Հարթաշեն գյուղերի բնակիչները հրաժարվում իրենց երեխաներին ուղարկել հարևան Մուսայելյան գյուղի դպրոցը։ Խնդիրը տրանսպորտի բացակայությունն է։

Նախկինում աշակերտներին դպրոց են տեղափոխել միկրոավտոբուսով, որն աշխատել է պայմանագրով․ վճարվել է մեքենայի սպարասարկման վարձն ու վարորդի աշխատավարձը։ Հիմա կարգը փոխվել է, միկրոավտոբուսն այլևս չի սպասարկում համայնքների երեխաներին։

«Մինչև օրենքի փոխվելը՝ դպրոցներին հատկացված ավտոբուսներ կային, Կրթության նախարարության ավտոբուսներն էին, տեղափոխում էին երեխաներին։ Հիմա կարգը փոխվել է։ Քանի որ բնակավայրերը ֆիքսված մրցույթով երթուղի չունեն, ամեն  երեխայի հաշվով պետությունը տալիս է օրական 200 դրամ։ Հիմա ծնողները կամ ինչ-որ մեկը պիտի նախաձեռնեն՝ սեփական մեքենայով տեղափոխեն, գումարը վերցնեն վառելիքի կամ ավտոմեքենայի սպասարկման համար»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը։

Վարդաղբյուրից Մուսայելյան 6 կմ է, Սալուտ համայնքից՝ 4 կմ, իսկ Հարթաշենից՝ 1.5 կմ։ Դպրոցում էլ սովորում են տարբեր տարիքային խմբի աշակերտներ։ Սալուտից ու Վարդաղբյուրից 8-ական երեխա է դպրոց հաճախում՝ ինչպես տարրական, այնպես էլ բարձր դասարանի աշակերտներ, Հարթաշենում ավելի շատ միջին դասարանցիներ  են։

Հիմա աշխատանքներ են տարվում երեխաների՝ դպրոց հաճախելու հարցը կարգավորելու համար։ Մեր զրուցակիցը նշեց, որ Սալուտի վարչական ղեկավարը երեխաներին իր մեքենայով է տեղափոխելու, մինչև հարցին լուծում տրվի։

«Վարչական ղեկավարին հանձնարարել եմ, ներկայում իր սեփական տրանսպորտային միջոցով կտեղափոխի, մինչև տեսնենք, եթե մարզպետարանում այլ որոշում կկայացվի։ Չնայած օրենքով դա է նախատեսված, չեմ կարծում՝ մարզպետարանում այլ որոշում կայացվի։ Չէ՞ որ գումարը որևէ աղբյուրից պիտի վճարվի»,- ասաց Արտուշ Մանուկյանը։

Նա նաև հավելեց, որ մարզպետարանում հարցը բազմիցս է քննարկվել, հիմա սպասում են որոշմանը։

Էմմա Չոբանյան