Karevorinfo  Իրադարձություններ  272

Ուջանում մեկնարկել է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը

13:25 երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
Ուջանում մեկնարկել է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը

Արագածոտնի մարզի Ուջան գյուղում սեպտեմբերի 14-ին մեկնարկել է արդեն ավանդական դարձած «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը։

Փառատոնի նպատակն է ծանոթացնել լայն հանրությանը մեծ և փոքր ժողովուրդների սովորույթներին և ավանդույթներին, ժողովրդական արվեստին ու արհեստներին և հետաքրքրել երիտասարդ հայ կինոգործիչներին ազգագրական և մարդաբանական նյութով՝ խթանելով նրանց որոնումներն այդ ուղղությամբ:

Համավարակի պայմաններում այս տարի չկարողացան Հայաստան ժամանել ժյուրիի արտասահմանցի անդամները և ռեժիսորները, սակայն, ժամանակի ոգուն համահունչ, նրանք ողջույնի խոսքեր հղեցին տեսաուղերձի միջոցով։ Նրանք իրենց ափսոսանքն հայտնեցին, որ չեն կարողացել անձամբ ներկա գտնվել փառատոնին և ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանին և հայերին, քանի որ, ըստ փառատոնի կանոնների, արտերկրի հյուրը փառատոնի օրերն անցկացնում են ուջանցիների տանը՝ վայելելով տեղի բարիքները և ծանոթանալով հայ գյուղի ու գյուղացու կյանքին։

Փառատոնի բացմանը ներկայացվեցին հատվածներ իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրի «Ուջանյան պատմություն» ֆիլմից, որը նա ստեղծել է նախորդ տարի Ուջան այցելության տպավորությունների ներքո։

Փառատոնի առաջին ֆիլմը Դարիա Լիտվիչենկոյի և Մհեր Համբարձումյանի «Օդակայան»-ն էր, որը պատմում է Տալլինի օդակայանի մասին կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը։ Ֆիլմերը ցուցադրվում են ամեն օր Ուջան գյուղում՝ բացօթյա տարածքում։ Մուտքն ազատ է։ Ծրագրին և ֆիլմերի ժամանակացուցին կարելի է ծանոթանալ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի պաշտոնական կայքում։