Karevorinfo  Իրադարձություններ  135

Բեյրութում առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել

11:35 երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ.
Բեյրութում առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հերթական արտակարգ պատահարն է տեղի ունեցել․ հրդեհ է բռնկվել նոր կառուցվող առևտրի կենտրոնի շենքում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ կրակը հաջողվել է մարել։ Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան։

Նշվում է, որ շենքը, որտեղ բռնկվել է հրդեհը, կառուցվում է իրաքյան արմատներով բրիտանացի ճարտարապետ Զահի Հադիդի նախագծով։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ էլ խոշոր հրդեհ էր բռնկվել Բեյրութի նավահանգստի պահեստներից մեկում, որտեղ դեռևս օգոստոսին ավերիչ պայթյուն էր որոտացել։