Karevorinfo  Իրադարձություններ  481

Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ձեռքին խամաճիկ դարձածները ՍԴ-ում տեղ չունեն, սա տխրեցնող նահանջ է. Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:10 երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ձեռքին խամաճիկ դարձածները ՍԴ-ում տեղ չունեն, սա տխրեցնող նահանջ է. Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանի հետ

– Տիկի՛ն Հակոբյան, Ձեր համակարգած Արևելյան գործընկերության Քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն այսօր կոչ է արել Ազգային ժողովին՝ դեմ քվեարկել Երվանդ Խունդկարյանի, Արթուր Վաղարշյանի և Էդգար Շաթիրյանի թեկնածություններին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Ի՞նչ հիմնավորումներ ունեք:

– Արևելյան գործընկերության Քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որի համակարգողն եմ ես, արդեն երկու տարի հետևում է Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, մեր մտահոգություններն ենք արտահայտել: Այս վճռորոշ պահին մենք չէինք կարող անմասն մնալ և մեր վերաբերմունքը չարտահայտել: Մենք գտնում ենք, որ առաջադրված երեք թեկնածուներն էլ իրենց մասնագիտական փորձառությամբ, մասնագիտական և անձնական հատկանիշներով չեն բավարարում Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով սահմանված պահանջներին: Մենք գտնում ենք, որ նրանց առաջադրման գործընթացները չեն եղել բաց, թափանցիկ և արդար, ու ստվերային գործարքների կասկածներ են հարուցում: Մենք մեջ ենք բերել կոնկրետ պատճառաբանություններ՝  յուրաքանչյուր թեկնածուների մասով: Հատկապես կանգ ենք առել Երվանդ Խունդկարյանի թեկնածության վրա, որովհետև նախորդ ժամանակահատվածում նա, զբաղեցնելով տարբեր պաշտոններ դատական համակարգում, այդ թվում՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական պալատի նախագահի և այնուհետև՝ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնները, գործել է ընդդեմ ժողովրդավարության և մարդու իրավունքների, և նշել ենք կոնկրետ գործեր:

Դրանցից ամենացայտունը «Ա1+»-ի եթերազրկման գործն է, որին մասնակցություն է ունեցել Երվանդ Խունդկարյանը, նաև Թեղուտի բնակիչների ներկայացրած վճռաբեկ բողոքների, ունեզրկման գործեր ենք բերել, որոնցով արդեն իսկ ՄԻԵԴ-ն ընդունել է վճիռներ ընդդեմ ՀՀ-ի, և ՀՀ-ն, ըստ այդ վճիռների, ահռելի գումարներ է վճարել: Այս պարագայում նման անձը չի կարող զբաղեցնել ՍԴ դատավորի բարձր պաշտոնը:

Արթուր Վաղարշյանի մասով կարճ ասեմ, որ մեկ տարի առաջ նա առաջադրվել էր, և որևէ տրամաբանություն չկար նորից առաջադրել։ Եվ լսելով նրա ելույթը, հատկապես՝ այն մասը, թե ինչպես է նսեմանում ԱԺ-ի առջև՝ փորձելով համոզել, որպեսզի իրեն ընտրեն, և չի խորշում տարբեր միջոցների առջև, փորձելով ցեխ շպրտել նաև իր չընտրվելու պարագայում հետագա հավանական թեկնածուների վրա, ես վստահաբար կարող եմ ասել՝ մեր գնահատականները ճիշտ էին:

Էդգար Շաթիրյանը երկար տարիներ եղել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ: Այսօր տեսնում ենք բազմաթիվ պաշտոնատար անձանց նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր, սակայն մենք չենք լսել, թե Էդգար Շաթիրյանն ինչ գնահատական է տվել այդ պաշտոնյաների գույքի ու եկամուտների խնդիրներին: Նաև խնդրահարույց ենք համարում նրա կողմից անցյալ տարվա աշնանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրվելուց հետո այդ հանձնաժողովի նախագահ չընտրվելու փաստի հետ կապված հրապարակումը, որն ուղղակիորեն անպատասխանատու վերաբերմունք է ԱԺ-ի ու հանրության նկատմամբ:

– Դուք քննադատում էիք Կառավարության նաև նախորդ թեկնածուին, և նա հրաժարվեց թեկնածու լինելուց: Վերջերս արդարադատության նախարարին հարց տրվեց այն մասին, որ քաղհասարակության մի շրջանակ դեմ է նաև այս թեկնածուներին: Եվ Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ այդ շրջանակները շահագրգիռ են, ուզում են իրենց թեկնածուներին անցկացնել: Ինչպե՞ս եք վերաբերվում նման գնահատականին:

– Մենք, իբրև իրավաբանական համայնքի մաս, չենք կարող մեր նախընտրելի թեկնածուները չունենալ, և շատ տարօրինակ կլիներ, որ մենք նախընտրություն չունենայինք: Ինչ վերաբերում է այն հարցին, որ այս դժգոհության ալիքը բարձրանում է բացառապես մեր թեկնածուներին առաջադրելու նպատակով, դա մանիպուլյատիվ հնարք է: Խնդիրն այն չէ, թե արդյո՞ք մենք ունենք թեկնածուներ, խնդիրն այն է, թե արդյո՞ք ձեր՝ հարգելի՛ նախարար և մնացածներ, նախընտրելի թեկնածուներն ունե՞ն այն արժեքները, որ դուք՝ հեղափոխական իշխանությունը, առաջնորդվում էիք թավշյա հեղափոխության ժամանակ:

– Սուրեն Գրիգորյանը կողմ է քվեարկելու Խունդկարյանի թեկնածությանը, և այսպիսի պնդում արեց. «Ձեր ընտրությունը ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական, սիրո, և այս բառը հատուկ եմ շեշտում, համերաշխության հեղափոխության կապիտալիզացիա է»: Ի՞նչ կարող եք ասել համերաշխության այսպիսի բանաձևի մասին:

– Ես այդտեղ կվկայակոչեմ Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որի պարտադիր պահանջն է, որ ՍԴ-ի դատավորները պետք է ունենան մասնագիտական և բարոյական բարձր հատկանիշներ: Եվ, այսպես ասած, համերաշխությունը որպես նպատակ հռչակելն ու հանուն դրա զոհաբերել այդ կարևոր արժեքները ընդունելի չէ: Ինչո՞ւ այդ համերաշխությունը չէր դրսևորվում Հրայր Թովմասյանի նկատմամբ, ինչո՞ւ այդ համերաշխությունը չէր դրսևորվում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Իրենք պետք է մտապահեն և գիտակցեն, որ ժողովրդի ընտրածներն են, և եթե ժողովուրդը ցանկանար հաշտ ու համերաշխ ապրել նրանց հետ, ապա որևէ պարագայում ոտքի չէր կանգնի: Ժողովուրդը չի դրել այս իշխանությանը պաշտոնների, որպեսզի կեղծ համերաշխության օրակարգեր բերեն: Ժողովուրդը գործուղել է, որպեսզի բարեփոխումներ իրականացվեն՝ ստրատեգիական բնույթի, որոնցից մեկը դատական իշխանության ռեֆորմն է: Այն մարդիկ, այդ թվում՝ Երվանդ Խունդկարյանը, որոնք խամաճիկ են եղել նախորդ իշխանության ձեռքին, համարձակություն չեն ունեցել ընդդիմանալու Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, պատասխանատու են հակաժողովրդավարական գործընթացների համար, իրենք, բնականաբար, տեղ չեն կարող ունենալ Սահմանադրական դատարանում: Այսօր ուշանում է դատական համակարգն այդ անձանցից ազատելու պրոցեսը, բայց դա բնավ չի նշանակում, որ պետք է համալրել այսպիսի մարդկանցով:

– Դատարանները շրջափակելու օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ՄԻԵԴ որոշումներով խախտումներ թույլ տված դատավորները պետք է հրաժարական տան: Երվանդ Խունդկարյանի վարույթում գտնված 13 գործով ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել: Ի՞նչ տարբերակ եք սպասում իշխող խմբակցությունից այս մասով:

– Սա կոպիտ և շատ տխրեցնող նահանջ է ժողովրդավարացման հռչակված նպատակներից: Շատ տխուր է, որ ոչ միայն վեթինգը չիրականացվեց, և հիմա համերաշխության լոզունգներով պետության Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ուզում են կարգել նախկին իշխանության օրոք որպես խամաճիկ գործած դատավորին և այլ անձանց: Շատ ցավալի է, որ այս ամենի շուրջ խորը մտորում չի իրականացվում՝ լսելու քաղհասարակության ձայնը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան