Karevorinfo  Իրադարձություններ  220

ՊՎԾ-ն Հ1-ում ֆինանսական խախտումներ է բացահայտել. ստուգումներն ավարտված են

18:00 երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
ՊՎԾ-ն Հ1-ում ֆինանսական խախտումներ է բացահայտել. ստուգումներն ավարտված են

Վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է Հանրային հեռուստաընկերությունում ստուգումները: Բացահայտվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ ֆինանսական: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը:

Թե ինչ չարաշահումների մասին է խոսքը, ՊՎԾ խոսնակը չմանրամասնեց: Կառույցից փոխանցեցին, որ առաջիկայում հրապարակվելու է Հանրային հեռուստաընկերությունում իրականացրած ստուգումների վերաբերյալ զեկույց, որտեղ նշված կլինեն բացահայտված չարաշահումները:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՊՎԾ-ն մայիսից ստուգումներ է սկսել Հանրային հեռուստաընկերությունում:

Նարեկ Կիրակոսյան