Karevorinfo  Իրադարձություններ  117

Սեպտեմբերի 15-ից դպրոցականները կրկին կարող են այցելել մշակութային օջախներ

13:15 երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
Սեպտեմբերի 15-ից դպրոցականները կրկին կարող են այցելել մշակութային օջախներ

 ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 15-ից, կշարունակվի դպրոցական բաժանորդային ծրագիրը, որի շրջանակում ծրագրին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կրկին հասանելի կդառնան հանրապետության դպրոցների շուրջ 400.000 աշակերտների և ուսուցիչների համար:

«Ծրագրի նպատակն է շարունակել ապահովել դպրոցականների և ուսուցիչների
ազատ ընտրության սկզբունքով մշակութային օջախներ այցելությունը:

Հիշեցնենք, որ դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի հնարավորություն է տալիս ` ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ անվճար մուտք գործել երեք մշակութային հաստատություն: Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային օջախ կապը, նպաստել երեխաների և պատանիների գեղարվեստական դաստիարակությանը և գեղագիտական զարգացմանը: Ծրագիրը մեկնարկել է 2018 թ. նոյեմբերից»,- ասված է հաղորդագրությունում: