Karevorinfo  Իրադարձություններ  153

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

12:05 շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ.
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք. այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` ներկայացնելով երկրի Առողջապահության նախարարության տվյալները:

Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի և Ստեփանակերտի բնակիչների մոտ վիրուսը հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Մյուս 3 վարակակիրները Ստեփանակերտից են՝ նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, և գտնվում էին մեկուսացման մեջ:
Առողջացել է 4 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 333 մարդու մոտ, որոնցից 287-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 44, ընդհանուր մեկուսացված են 77 քաղաքացի:

Արցախում ընդհանուր կատարվել է 12 756 փորձանմուշի հետազոտություն:

Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։