Karevorinfo  Իրադարձություններ  295

Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին

23:15 ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին

«Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին կմասնակցեն ՀՀ Զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները: Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ հայ զինծառայողները կգործեն «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում(Հայաստան) և «Աշուլուկում» (Աստրախանի մարզ):

Զորավարժություններին մասնակցելու համար Ռուսաստանը զինծառայողներ է հրավիրելՀայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից, Պակիստանից, Ադրբեջանից և Իրանից։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ «Կովկաս-2020» զորավարժությանը նախատեսվում է 9 օտարերկրյա պետությունների զորակազմերի մասնակցությունը:

Հիշեցնենք, որ զորավարժությունները կանցկացվեն  սեպտեմբերի 21-26-ը։