Karevorinfo  Իրադարձություններ  157

Կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել. ՇՎՏՄ

22:50 ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ.
Կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել. ՇՎՏՄ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը:

«Պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն՝ տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել բենզինի ու գազի լցակայաններում և շինանյութի առևտրի կետերում:

Տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել, առկա են եղել ինչպես փակ աղբամանները, այնպես էլ դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմնի աշխատակիցները ցուցումներ են տվել տնտեսավարողներին՝ հատուկ ուշադրություն դարձնել աշխատակիցների՝ դիմակներով սպասարկելուն, ինչպես նաև վաճառքի կետերում սպասարկել միայն դիմակներ կրող հաճախորդներին»,- ասված է հաղորդագրության մեջ: